Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները Գոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմություն Պատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարար Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. Նովակ Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր 

«Հրապարակ». Թաղապետի եղբայրը գնացել է Թոխմախի Մհերի սանիկի համար «հաշիվ պահանջելու»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի՝ «Թաղման բյուրոյի» տնօրեն Արման Իսկանդարյանի եւ մի խումբ անձանց մասնակցությամբ որոշ ժամանակ առաջ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Մեր տեղեկություններով՝ Իսկանդարյանն աշխատանքից հեռացրել է Շենգավիթի գերեզմանատան վարիչին՝ Դավիթ Ախտոյանին, որը Թոխմախի Մհերի՝ Մհեր Սեդրակյանի սանիկն է, սակայն Սեդրակյանը, ասում են, նրա անունը լսել չի ուզում։ Ախտոյանն ինչոր մախինացիաներ է թույլ տվել, «իրեն լավ չի պահել», եւ Իսկանդարյանը որոշել է ազատվել անհաջող կադրից։ Ախտոյանի ազատումը, սակայն, ծանր են տարել Շենգավիթի թաղապետարանում։ Մասնավորապես՝ 27-ամյա թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի եղբայրը, նրա տեղակալն ու էլի մի քանի հոգի որոշել են գնալ «թաղման բյուրո» եւ Իսկանդարյանից հաշիվ պահանջել, թե ինչու է աշխատանքից ազատել իրենց մտերիմին։ Թեպետ՝ ասացին, որ անձնական խնդիր էլ է եղել Իսկանդարյանի եւ Մկրտչյանի միջեւ։ Մեզ պատմեցին, որ 5-6 հոգով մտել են Իսկանդարյանի աշխատասենյակ, որտեղ վերջինս իր տեղակալի հետ է եղել, փորձել են հաշիվ պահանջել, սակայն կարճ խոսակցությունից հետո հեռացել են։ Մենք փորձեցինք միջադեպի մասին պարզաբանում ստանալ կողմերից, երկուսն էլ, հավանաբար, «տղայական ինքնասիրությունից» ելնելով, փորձեցին հերքել։ Իսկանդարյանը հաստատեց, որ Ախտոյանին իսկապես ազատել է աշխատանքից, միջադեպի վերաբերյալ էլ ասաց, որ իրեն ոչ ոք չի կարող գալ եւ ահաբեկել։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ այդ «ռազբորկան» անգամ տեսագրված է։ «Չգիտեմ՝ Ձեզ նման տեղեկատվություն ով է տվել, ասեմ, որ ինձ եւ մեր հիմնարկին ոչ ոք չի կարող ահաբեկել, վախեցնել։ Ավելի ճիշտ կլինի՝ Ձեր ինֆորմատորներից ավելի ստույգ տեղեկություն ունենաք, նման բան ես չեմ հիշում, որ ինձ գան եւ փորձեն ահաբեկել։ Առհասարակ, ես երբեւէ չեմ ահաբեկվել ու չեմ ահաբեկվի»,- ասաց Արման Իսկանդարյանը։ Իսկ ինչո՞ւ է ազատել Դավիթ Ախտոյանին, ասաց․ «Էդ մարդու հաստիքն է կրճատվել որոշ ժամանակ առաջ, եւ միայն իրենը չէ, էլի մարդկանց հաստիք է կրճատվել օպտիմալացման շրջանակներում։ Մենք հիմա ավելի օպտիմալացնում ենք, շուտով կունենանք թվային համակարգ, որի արդյունքում մարդիկ կկարողանան ծրագրի միջոցով պլանշետով գերեզման ընտրել, մարդիկ գնալու են գերեզմանատուն, մենք շուտով 3-4 գերեզմանի համար մեկ վարիչ ենք նախատեսում»։ Իսկ Շենգավիթի թաղապետի կամ նրա կողմնակիցների հետ վեճ, խոսակցություն եղե՞լ է։ «Կներեք, բայց իմ գործի բնույթն այնպիսին է, որ օրվա մեջ ինձ բազմաթիվ մարդիկ կարող են տեսնել՝ լինի վրդովված, թե չվրդովված, այս կամ այն հարցով, որովհետեւ սա շատ զգացմունքային ոլորտ է։ Իսկ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի հետ լավ հարաբերություն ունեմ, նրա եղբորն էլ վաղուց եմ ճանաչում, եւ մեր միջեւ չի կարող նման բան լինել, որ նրանք վրդովված գան եւ փորձեն ինձ տեսնել այս կամ այն հարցի շուրջ։ Իսկ իմ կադրային քաղաքականության հետ կապված՝ ես եմ որոշում կայացնում, թե իմ կադրերն ովքեր պետք է լինեն։ Առավելագույնը ինձ կարող են զանգել եւ խնդրել»,- ասաց Իսկանդարյանը, սակայն, ըստ էության, չհերքելով, որ առնվազն գոնե հանդիպում-զրույց իր եւ թաղապետի կողմնակիցների միջեւ տեղի է ունեցել։ Խոսեցինք նաեւ Ռազմիկ Մկրտչյանի հետ։ Վերջինս սկսեց «չորով» հերքել։ «Նման բան չկա, ես նման տեղեկատվություն չունեմ, Ձեզ ով ասել է, իրենից հարցրեք»,- ասաց նա։ Հետո հանկարծ որոշեց ճշտել մեզնից, թե ինչպես է եղել դեպքը․ «Դուք ասացիք՝ գնացել են, ի՞նչ են արել․․․ Լավ եք նկարագրում, ես նորից եմ ասում՝ կարող եք դիմել ոստիկանություն, եթե նման բան կա։ Ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում նման բան, որ ինչ-որ մեկը մյուսի հետ հաշվեհարդար տենա։ Ես իմ տեղակալի հետ կապված՝ առաջնահերթ ասեմ, որ նման բան չէր կարա լիներ, եղբայրս չէր կարա լիներ, թե ովքեր են գնացել, Ձեր ասած՝ հաշվեհարդար տեսնելու եւ այլն եւ այլն, մեզ հետ առհասարակ կապ ունենալ չի կարող»։ Այնուհետեւ Ռազմիկ Մկրտչյանը սկսեց մեզ հետ կիսվել իր դարդերով, թե ամեն անգամ ինչ գլխացավանքի մեջ է ինքը հայտնվում, երբ մամուլն իր մասին գրում է։ «Պատասխանում ենք, էս խոսակցությունն էն ծերից մյուս ծեր ենք բերում, վերջաբանն էլ լինում ա սենսացիոն հայտարարություն, մի հատ մեծ, սիրուն նյութ են տեղադրում՝ վրեն գրած՝ սենց բան ա եղել, հետո կարդում, կարդում ենք, տակը գրած ա՝ վարչական շրջանի ղեկավարը հերքել ա, բայց չեն ասում, որ ժողովուրդը․․․ կներեք, էլի, իհարկե, մենք առավոտից իրիկուն աշխատում ենք, մեկ էլ զանգում են, բա՝ տեսե՞լ ես, սենց նյութ են գցել, ընգեր։ Կարամ, չէ՞, սենց ուղիղ ասեմ, ընգեր»,- «ընգերականի» անցավ Շենգավիթի թաղապետը, որին հորդորեցինք, որ այնքան էլ չարժե «ընգերով» դիմել լրագրողին։ «Կներեք, Ձեր անունն ինչպե՞ս էր․․․ հա, Վահե ջան, հիմա այդպիսի նյութ են գցում, պայմանականորեն ես արդեն ենթադրում եմ, էլի, վաղն ինչ նյութ ա լինելու՝ «Ռազմիկ Մկրտչյանի եղբայրը գնացել ա․․․ ո՞նց էր կոչվում էդ ՀՈԱԿ-ը, հա՝ «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ, գնացել ա էնտեղ՝ հաշվեհարդար տեսնելու կամ՝ պարզաբանումների ա գնացել՝ ոնց ուզում եք՝ վերնագիրը դրեք․․․ լինում ա դեպքեր, որ զանգահարում են, ասում են՝ Ձեր հորաքույրը կամ․․․ ասում եմ՝ ես, ճիշտն ասած, չունեմ տենց բարեկամ։ Բայց էս պարագայում ունեմ եղբայր, իրոք։ Ու մեկ էլ եղբայրդ զանգելու ա, թե էս ինչ ա եղել»,- իր ծանր առօրյան նկարագրեց Շենգավիթի թաղապետը։ Վերջում էլ դժգոհեց, որ ինքն առավոտից երեկո աշխատում է, իսկ մենք՝ լրագրողներս, անընդհատ փորձում ենք իրեն ինչ-որ բաների մեջ ներքաշել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնըՀունգարիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնությունԿամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկելEl Pais. Իսպանիան և Իտալիան համաձայնության են եկել սահմանային վերահսկողությունը վերացնելու վերաբերյալ
Ամենադիտված