Լիլիթ Մակունցը՝ իմքայլական պատգամավորների մանդատը վայր դնելու լուրերի մասին
Քաղաքական
Որևէ անուն չեմ հնչեցնում, չեմ հաստատում և չեմ հերքում որևէ բան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ՔՊ վարչության նիստին քննարկվել է պատգամավորներ Վարդան Աթաբեկյանի և Աննա Կարապետյանի պատգամավորական մանդատները վայր դնելու հարցը։
«Տարբեր բնույթի կարգապահական հարցեր կարող են քննարկվել խմբակցությունում, վարչությունում: Որևէ անուն չեմ հնչեցնում, չեմ հաստատում և չեմ հերքում որևէ բան: Ավելի շատ տեղեկատվություն հաղորդել չեմ կարող, որովհետև դա առնչվում է ներքին հարցերին: Եթե լինի այնպիսի տեղեկատվություն, որը հրապարակման ենթակա լինի, մենք, իհարկե, դա կհրապարակենք»,-ասաց Մակունցը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)