Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները Գոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմություն Պատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարար Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. Նովակ Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր 

«Հրապարակ». Ինչ է տեղի ունեցել Գուրգեն Խաչատրյանի անհետանալու նախօրեին

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հայ հասարակությանն ամենից շատ հուզող հարցերից մեկն այն է, թե ինչպես են քրեական հետապնդման ենթարկվող անձինք անհետանում իրավապահների տեսադաշտից։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, ում նկատմամբ հետախուզում հայտարարվեց։ Մարդիկ հետաքրքրվում են, թե ինչպես է պատահում, որ արտակարգ դրության եւ փակ սահմանների պայմաններում մեղադրյալն անհետանում է իրավապահների քթի տակից եւ այն էլ որերորդ անգամ։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել «անհետանալու» նախօրեին։  Մեր աղբյուրները պատմեցին, որ Գուրգեն Խաչատրյանն աշխատել է մինչեւ օրվա վերջ, հանդիպում է անցկացրել մենեջերների հետ, ինչ-որ բաներ է քննարկել, անգամ գրատախտակին գրաֆիկներ են գծել։ Հետո Գ․Խաչատրյանը դուրս է եկել հանդիպումների սենյակից, խմել է իր սովորական էսպրեսոն, մտել է աշխատասենյակ, որտեղ տեսախցիկով  սպասել են նրան, որ ձայնագրեն։ Կատակել է՝ միկրոֆոնը կոստյումին փակցնելու մասին։ Ապա մի ժամ անընդմեջ՝ տեսախցիկի առաջ պատմել է իրենց բիզնեսը խլելու պատմությունը, թե ինչպես են ՀՀ նորանկախ պետությունում՝ իշխանությունների անմիջական մասնակցությամբ մասնավոր սեփականությունը խլելու փորձեր արել՝ հիշատակել է անուններ եւ նկարագրել ողջ գործընթացը։ Հաջորդ օրն արդեն ԱԱԾ-ն հետախուզում հայտարարեց՝ հետախուզման պաշտոնական հայտարարության մեջ չնշելով նրա անունը։ Բոլորը քաջատեղյակ են, որ Ucom -ի ընկերության տնօրենների խորհրդի նախագահը քրեական հետապնդման է ենթարկվում հոր՝ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի պատճառով։ Մամուլը բամիցս գրել է, որ իշխանությունները Խաչատրյանին առաջարկել են խիստ պատկառելի գումար վճարել՝ ազատության դիմաց (խոսք է գնում մոտ 300 միլիոն դոլարի մասին)։ Նա անցած տարվա օգոստոսից կալանավորված է եւ մեր տեղեկություններով՝ ոչ մի քննչական գործողություն այս ընթացքում չի կատարվում։ Նրան ուղղակի պահում են բանտում եւ կպահեն այնքան ժամանակ՝ մինչեւ կմուծվի։ Եւ որպեսզի «մուծվելու» պրոցեսն արագացնեն, չեն սահմանափակվել միայն Գագիկ Խաչատրյանի կալանավորմամբ (չնայած տարիքին եւ առողջական վիճակին), նրա եղբոր որդուն էլ են կալանավորել։ Հիմա էլ հրահանգ է իջեցվել «գնալ Խաչատրյանի որդու հետեւից»։ Մինչ այդ էլ «Յուքոմը» խլելու գործընթաց է ծավալվել։ Ի դեպ, Գուրգեն Խաչատրյանը երբեք պետական կամ քաղաքական ասպարեզում չի եղել եւ նրա կալանավորման պատճառով ՀՀ պետական մարմինները ամեն օր զանգեր են ստանում տարբեր միջազգային հարթակներից ու պաշտոնյաներից, իրենք են ստիպված լինում զանգեր անել տարբեր ուղղություններով եւ բացատրություններ տալ։ Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Միշուստինը Գագիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն է։ Վերադառնանք Գուրգեն Խաչատրյանի անհետացման պատմությանը։ Անհետանալուց առաջ նա մի նամակ-բացատրություն տարածեց, որով հայտնում էր, որ գործընթացն իրավական չէ։ Հասկանալի է, որ երբ քննություն չի ընթանում, մարդու իրավունքները պաշտպանված չեն, հանձնվել նշանակում է անորոշ ու երկար ժամանակով հայտնվել բանտում՝ առանց օրինական քննության հույսի։ Իսկ իրավունքի միջազգային նորմերն ասում են, որ անգամ մարդասպաններն իրավունք ունեն անաչառ, օբյեկտիվ քննության եւ նրանց արժանապատվությունն ու իրավունքները պետք է հարգվեն անգամ բանտում։  Եւ վերջապես ամենակարեւոր հարցը՝ իսկ որտեղ է Գուրգեն Խաչատրյանը եւ ինչ պլաններ ունի։ Չէ որ յուրաքանչյուր անձ, որը փախուստի է դիմում, պետք է աչքի առաջ ունենա Վանո Սիրադեղյանի կամ Միհրան Պողոսյանի, Միքայել Հարությունյանի, Գեւորգ Կոստանյանի ու Գագիկ Բեգլարյանի ճակատագիրը։ Հավերժ թաքնվել ՀՀ իրավապահներից, նշանակում է ապրել թաքուն կյանքով, երկրից հեռու, կամ՝ մի նկուղում թաքնված։  Մեզ հայտնի է դարձել, որ Գուրգենը Խաչատրյանը Հայաստանից չի հեռացել, նա պաշտպանված մի կառույցում է եւ պատրաստվում է ներկայանալ։ Ընդ որում, դա արվելու է կինոյի նման՝ անակնկալի բերելով հետաքրքրվածներին եւ մոտ ապագայում։ Այսինքն, մեզ սպասվում են դիտարժան օրեր։ Մեզ ասացին, որ մինչ այդ եւ դրանից հետո էլ կլինեն աղմկոտ բացահայտումներ՝ ձայնագրությունների, տեսանյութերի տեսքով, որոնք կապացուցեն Գուրգեն Խաչատրյանի պնդումների ճշմարտացիությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնըՀունգարիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնությունԿամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկելEl Pais. Իսպանիան և Իտալիան համաձայնության են եկել սահմանային վերահսկողությունը վերացնելու վերաբերյալ
Ամենադիտված