Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները Գոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմություն Պատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարար Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. Նովակ Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր 

«Փաստ». Պարենային ապրանքները թանկացել են

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլին մեր քաղաքացիները սննդամթերքների որոշ տեսակներ ստիպված եղան գնել ավելի բարձր գներով: Մասնագետներն առկա գնաճը պայմանավորեցին մի շարք հանգամանքներով, որոնց թվում, իհարկե, առաջին հերթին համավարակն է: Գնաճի վերաբերյալ կանխատեսումներն ու մինչ այս գների արձանագրված բարձրացումները իրենց արտացոլումն են գտել նաև երեկ հրապարակված վիճակագրական տվյալներում: Համաձայն այդ տվյալների, ՀՀ-ում դիտարկվող բոլոր քաղաքներում գնաճ է արձանագրվել: 2020 թ. ապրիլին նույն տարվա մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0,5-ից 1,5 տոկոսով: Ինչ վերաբերում է 12-ամսյա գնաճին, ապա 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ գրանցված գնաճը կազմել է 0,9 տոկոս: 2020թ. մարտի համեմատ ապրիլին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում 1,8 տոկոս գնաճ է արձանագրվել: Իսկ 2020թ. ապրիլին այս ապրանքախմբում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ թե գնաճ, այլ 0,3 տոկոս գնանկում կա: Պաշտոնական տվյալները վկայում են հատկապես պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերի առկայության մասին: Օրինակ՝ այս տարվա ապրիլին 2020թ. մարտի համեմատ կարագի գինը բարձրացել է 2,9 տոկոսով, արևածաղկի բուսական յուղինը՝ 3,8 տոկոսով, ալյուրինը՝ 4,0 տոկոսով, բրնձի գինը՝ 4,2 տոկոսով, ոլոռինը՝ 6 տոկոսով: Մակարոնեղենի շուկայում գրանցվել է 6,1 տոկոս աճ, ոսպը թանկացել է 27,3 տոկոսով: Նույն ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13,5 տոկոսով: Մասնավորապես՝ ձավարի գինը բարձրացել է 6,5 տոկոսով, հնդկացորենինը՝ 19,3 տոկոսով: Ինչպես սպասվում էր, առանձնահատուկ պատկեր է հատկապես մրգի ու բանջարեղենի շուկայում: Այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մրգերի շուկայում 9,2 տոկոս գնաճ է արձանագրվել, իսկ 2020թ. ապրիլին նույն թվականի մարտի համեմատ մրգի գները բարձրացել են 8,3 տոկոսով: Օրինակ՝ 2020թ ապրիլին 2020թ. մարտի նկատմամբ խնձորի գինը բարձրացել է 9,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 46,9 տոկոսով: Այս տարվա ապրիլին նարնջի գինը նույն տարվա մարտի համեմատ թանկացել է 28,2, իսկ նախորդ տարվա ապրիլի նկատմամբ՝ 37,8 տոկոսով: Կիտրոնի գինը 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ աճել է 94,8 տոկոսով, իսկ 2020թ. ապրիլին մարտի համեմատ՝ 57,9 տոկոսով: Բանջարեղենի շուկայում էլ թանկացել է նաև գլուխ սոխը, այս տարվա ապրիլին մարտի համեմատ նաև կաղամբը: Սխտորի գինն այս տարվա ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ ավելացել է 77,6 տոկոսով, 2020թ. մարտ/ապրիլ ամիսների համեմատությամբ՝ 47,7 տոկոսով: Ընդհանուր գնանկում է գրանցվել կարտոֆիլի, վարունգի, ինչպես նաև կանաչեղենի ու սնկի շուկայում: Կաթնամթերքի, պանիրի և ձվի շուկայում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 3,3 տոկոս գնանկում, բայց 2020թ. մարտի համեմատ 4,2 տոկոս գնաճ կա»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնըՀունգարիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնությունԿամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկելEl Pais. Իսպանիան և Իտալիան համաձայնության են եկել սահմանային վերահսկողությունը վերացնելու վերաբերյալ
Ամենադիտված