Դիանա Սիրունյանի ինքնասպանության փորձի փաստով քրեական գործ է հարուցվել
Իրավունք
Դիանա Սիրունյանի ինքնասպանության փորձի փաստով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ: ՀՀ Քրեական օրենսգրքի 34-110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելու փորձ),-այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը։
Հիշեցնենք՝ 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո Դիանան ինքնասպանության փորձ է արել, նետվելով 5-րդ հարկից։ Աղջիկն այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Նշենք, որ Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր ժամը 18:00-ին տեղի կունենա Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում