Էջմիածնի քաղաքապետարանը՝ որպես շնորհակալություն բուժաշխատողներին կեքսեր է բաժանել
Հասարակություն
Էջմիածնի քաղաքապետարանը՝ որպես շնորհակալություն բուժաշխատողներին կեքսեր է բաժանել: Այս մասին ասված ՀՀ Արմավիրի մարզի համաքաղաքային միջոցառման կազմակերպման համար ֆինանսական միջոցների հստակեցման մասին որոշման մեջ` Էջմիածին քաղաքաղապետ Դիանա Գասպարյանի ստորագրությամբ:
Որոշման տեքստում, մասնավորապես, ասված է․
«Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Էջմիածին համայքում հայտարարած արտակարգ իրավիճակի օրերին իրենց կատարած աշխատանքի համար բուժաշխատողներին շնորհակալություն հայտնելու և նվիրելու համար կեքսեր ձեռք բերելու նպատակով Էջմիածին քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված համաքաղաքային միջոցառումների միջոցները 180.0 հազար դրամ փոխանցել ա/ձ Սուսաննա Ինջիղուլյանի հաշվեհամարին՝ նրա հետ կնքած պայմանագրով ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)