Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» են Ո՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառել Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին 2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ Կարապետյան Հունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալված Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր Հակոբյան Ֆրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջ Հեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցում Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ 

«Նիկոլ Փաշինյանի վարչապետության երկու տարին. ձեռքբերումներ և ձախողումներ». Նորայր Նորիկյան

Բլոգոսֆերա

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում «Նիկոլ Փաշինյանի վարչապետության երկու տարին. ձեռքբերումներ և ձախողումներ» վերնագրով գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«-Վաղը լրանում է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու երկրորդ տարին։
Ես ողջունել եմ 2018թ․ համաժողովրդական շարժումը՝ համարելով նախորդ քաղաքական ռեժիմի հեռացումը պատմական անհրաժեշտություն։
Երբեք չեմ չարախնդացել Ն․ Փաշինյանի իշխանության վրիպումների, ձախողումների և թույլ տված սխալների վրա՝ համարելով, որ պատմական այս փուլում դրանք անխուսափելի են, միաժամանակ՝ հնարավորինս ցույց եմ տվել իմ պատկերացմամբ այն քայլերը, որոնք պետք է կատարվեին կամ չկատարվեին։

-Անկեղծորեն ուրախացել եմ Փաշինյանի իշխանության որևէ հաջողությամբ՝ համարելով, որ այդ հաջողության սպառողը մեր ժողովուրդն է և որից շահում է մեր հայրենիքը։
Մարդկայնորեն տխրել, իսկ առանձին դեպքերում նաև զայրացել եմ իշխանության տարբեր որոշումներից՝ համարելով, որ դրանք հիմնավորված չեն, ժամանակավրեպ են կամ պարզապես սխալ են։

-Այո՛, մենք գործ ունենք լեգետիմ իշխանության հետ, որի հիմքում դրված է 2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և խորապես համոզված եմ, որ այլևս երբեք իշխանության խնդիրը մեր երկրում պետք է լուծվի բացառապես օրինական ընտրությունների միջոցով։

-Մի քանի անգամ ասել եմ, հիմա նույնպես շեշտում եմ․ 2018թ․ համաժողովրդական շարժման վերջնական և անշրջելի հաղթանակը կարձանագրվի միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օրինական և լեգետիմ ընտրությունների միջոցով պարտություն կկրի և քաղաքակիրթ ճանապարհով իշխանությունը կհանձնի իրեն հաղթած քաղաքական ուժին։

-Ինչևէ, գործող իշխանությունը խոսում է մի շարք ձեռքբերումների մասին, բայց շատ ավելի կարևոր է արձանագրել այն խնդիրները, որոնք դեռևս կան և լուծման կարիք ունեն, առավել ևս այն դեպքում, երբ մեր հանրության ակնկալիքներն իսկապես մեծ էին Փաշինյանի իշխանությունից։

Կան բազմաթիվ հարցեր, որոնք պատասխան են ակնկալում, մասնավորապես՝ վերջին երկու տարվա ընթացքում արդյո՞ք փոխվել է մեր կյանքի որակը դեպի ավելի լավը, արդյո՞ք Հայաստանը դարձել է ավելի անվտանգ երկիր, արդյո՞ք ստեղծվել են նպաստավոր նախադրյալներ հայրենադարձության կամ արտագաղթի տեմպերը նվազեցնելու համար, արդյո՞ք Հայաստանը դարձել է ավելի գրավիչ երկիր ներդրողների համար և ավելի վստահելի գործընկեր՝ միջազգային տարբեր կառույցների և պետությունների համար, արյդո՞ք ամրապնդվել են մեր դիրքերը Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում կամ արտաքին քաղաքականության այնպիսի հարթակներում, որոնցում շոշափվում է Հայաստանի կենսական շահերը և այլն․․․

Այս ամենի արձանագրումով հարկ է ընդգծել, որ այս երկու տարվա ընթացքում․
1․ Ըստ էության, ձախողվել է կոռուպցիայի դեմ պայքարը, որի մասին, ի դեպ, խոստովանում է անձամբ երկրի վարչապետը։
2․ Հասարակությունից ու պետությունից թալանված միլիարդավոր դոլլարներից վերադարձվել է չնչին գումար։
2․ Օլիգարխիկ համակարգը ամբողջովին չի կորցրել իր կենսունակությունը։
3․ Չեն բացահայտվել մարտի 1-ի սպանությունները։
4․ Մինչ օրս գոյություն չունի օրինական ուժի մեջ մտած գեթ մեկ դատավճիռ՝ հայտնի որևէ կոռուպցիոների գործով։ Բազմաթիվ ենթադրյալ հանցագործներ անպատիժ են և շարունակում են վայելել իրենց թալանածը։
5․ Բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ խուսափում են քննությունից և գտնվում արտերկրում, որով, ըստ էության, ստորացվում է Հայաստանի ինքնիշխանությունը։
6․ Իրավապահ համակարգի նկատմամբ առկա է խորը անվստահություն։ Դատական համակարգը գտնվում է ճգնաժամի մեջ, խաթարվել է անցումային արդարադատության, վեթինգի իրականացման պայմաններն ու ժամկետները։

Բացի այդ, հանրության կողմից այդպես էլ միանշանակ չընդունվեց վարչապետ Փաշինյանի կադրային քաղաքականությունը, պարգևավճարների տեղատարափը, որոնք, իմ խորին համոզմամբ, թույլ տրված ռազմավարական վրիպումներ են։

Բայց կարևորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ քաղաքական համակարգի առողջացման, նախորդ քաղաքական ռեժիմի և նրա տարբեր սատելիտների ռևանշի սպառանլիքի վերջնական չեզոքացման և իրական քաղաքական այլընտրանքի ստեղծման հարցը։

Իմ կարծիքով, երկու տարին ո՛չ շատ, ո՛չ էլ քիչ ժամանակ էր նշված խնդիրների լուծման համար նպաստավոր նախադրյալներ ստեղծելու առումով։
Եվս երկու տարի, և մենք աստիճանաբար կպատրաստվենք հաջորդ ընտրություններին․․․»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 27.5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» ենՈ՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառելՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըՍի Ծինփինը կոչ է արել վճռականորեն պահպանել հետպատերազմյան համաշխարհային կարգը Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ ԿարապետյանՀունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալվածՌուբիո. ԱՄՆ-ում տեխնիկական խափանումները կապված չեն երկրի հակառակորդների գործողությունների հետ Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր ՀակոբյանՖրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջՀեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցումՍի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկՌուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․ՀամբարձումյանԱՄՆ-ը չի տեսնում որևէ նշան, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Վաշինգտոնի վրա «Միասին, առաջ դեպի հաղթանակ»․ Էդուարդ Բաբայանի կոչը՝ Աբովյանի բնակիչներինՍոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջՈւկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործիչ Մատան Կահանան դարձել է Քնեսեթի խոսնակ Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն ենԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել էՌուբիո. ԱՄՆ-ը քննարկում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայրԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ ԿաոՊուտինը և Սի Ծինփինը շարունակել են բանակցությունները աշխատանքային նախաճաշի շուրջ Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. ԱբրահամյանԼոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանումԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՌուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. ՂազարյանԻրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև ՔեշմՊուտինը Սի Ծինփինին սիրելի ընկեր է անվանելՍի Ծինփինը Պուտինի հետ այսօրվա հանդիպումը խորհրդանշական է անվանել ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` ԿառավարությունումԱկադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. ՔոչարյանՍի Ծինփին. Շենժենը հրաշք է ստեղծել համաշխարհային զարգացման պատմության մեջ «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակովՊուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունի
Ամենադիտված