Տիգրան Մեծի պողոտայի վրա գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատի վրա շվաքարան է տեղադրվել առանց թույլտվության
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Տիգրան Մեծի պողոտայի վրա՝ Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատի վրա սեփականատերը աշխատանքներ է իրականացրել (շվաքարան է տեղադրել եւ փորձել ներկել ճակատը) առանց համապատասխան թույլտվության: Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում վարչական ակտ են կազմել՝ պարտավորեցնելով դադարեցնել աշխատանքները եւ հանել շվաքարանը:
Յուրաքանչյուր վերակառուցում, լինի պատուհանների փոխում, շվաքարանի տեղադրում, օդորակիչի տեղադրում և այլն, պետք է իրականացվի ԿԳՍՄ համապատասխան ստորաբաժանման եզրակացության հիման վրա եւ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ:
Օրենսդրության պահանջների հետագա անտեսումը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել:
Շնորհակալություն Տիգրան Գալստյանին՝ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար: Ի դեպ, լուսանկարում երեւացող պատշգամբը կառուցվել (վերանորոգվել) է տարիներ առաջ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)