Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Մյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռին Երևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով Խելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոու Իլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցը Ի՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ «ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն Աշոտյան 

Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել մեղավորներին․ ՀԿ-ների հայտարարությունը

Հասարակություն

Մի քանի հասարակական կազմակերպություն հայտարարություն է տարածել Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։ Հայտարարությունը ստորեւ․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Սակայն  այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը մի քանի անգամ ընդհատելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բռնություն գործադրեց նրա նկատմամբ, որից հետո խորհրդարանի դահլիճում սկսվեց խառը ծեծկռտուք: Խորհրդարանական արժանապատիվ, քաղաքակիրթ մշակույթը դեռ չկայացած, այսպիսով ծանր հարված ստացավ: Հաստատվեց, որ պետության զավթման ժամանակաշրջանում ձևավորված խորհրդարանական քրեական հակամշակույթին բնորոշ  խայտառակ ավանդույթները  ոչ միայն վերացված չեն, այլև շարունակվում են:

Ափսոսանքով ենք  արձանագրում, որ եթե նոր խորհրդարանը խիզախություն ունենար պետության կառավարման խայտառակ անցյալին քաղաքական գնահատական տալու, այսօր, հավանաբար, քրեական հակամշակույթի օրինակ հանդիսացող այս միջադեպը տեղի չունենար:

Խստորեն դատապարտելով բռնությունն ընդհանրապես, և դրա որևէ դրսևորում հանրային հարաբերություններում ու իշխանության համակարգում՝ պահանջում ենք Ազգային Ժողովի ղեկավարության կողմից ջանքեր գործադրել իսպառ բացառելու  բռնության  և ժողովրդավարական, իրավական պետության արժեքներին անհարիր անբարո վարքը խորհրդարանական աշխատանքում, ջանքեր ներդնել հանրային կյանքում բռնության մշակույթի վերացման համար: Համարում ենք, որ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն խորհդարանական մեծամասնությունն է, որը հանրությունից ստացել է  և ունի օրինական  և բավարար լիազորություն՝ բռնության  մշակույթը վերացնելու համար:

Հայաստանում մեկընդմիշտ պիտի վերջ դրվի բռնությամբ հարցեր լուծելու արատավոր պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ պատասխանելու  և խուլիգանական արձագանքների համար:

Ազատ և արդար ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային Ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է ներկայացնելու զանգվածային, բացառիկ ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության բողոքի ցույցերի միջոցով թավշյա հեղափոխություն իրականացրած,  ցանկացած խնդիր առանց բռնությամբ լուծելու կարողություն ցուցաբերած ՀՀ քաղաքացիներին:

Առաջարկում ենք, վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով՝ հրատապ քննության ենթարկելու տեղի ունեցածը, ինչպես նաև ձևավորել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ այս հանձնաժողովի գործունեությունը մշտական հիմունքներով կազմակերպելու համար:

Պահանջում ենք նաև  խորհրդարանական  և խմբակցությունների մակարդակում պատշաճ գնահատական տալ տեղի ունեցածին, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ընդհուպ մինչև որոշ պատգամավորների կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու հարցի քննարկումը:

Հայաստանի Հանրապետությունում արտոնյալներ չպետք է լինեն:

Պետության բարձրագույն քաղաքական մարմնի՝ Ազգային Ժողով ամբիոնից կամ դահլիճում, ինչպես նաև քաղաքական գործիչների բառապաշարից իսպառ պետք է բացառել «բութ», «սրիկա», «քաղաքական տրյապկա», «վիզդ կկտրեմ», «անբարոյականի վաստակ», «դուրսպրծուկ», «հոգնած», «շնաբարո», «բաշիբոզուկ», «հոգեկան հիվանդ» «կցխեմ» կամ այլ անձնական վիրավորանք և սպառնալիք պարունակող նման այլ բառեր կամ արտահայտություններ որևէ մեկի հասցեին ուղղակի կամ անուղղակի օգտագործողներն ու ակնարկողները, դահլիճում ձեռնամարտ խթանողները, խրախուսողները և իրականացնողները,  պիտակավորումները, անվանարկությունները, գռեհկաբանությունը, պոռոտախոսությունը և բռնությունը  տեղ չպետք է ունենան:

Պետության թիվ մեկ քաղաքական ամբիոնը պետք է հանդիսանա  բացառապես քաղաքակիրթ քաղաքական և գաղափարական բանավեճի օրինակ:

ՀՀ քաղաքացիների բացառիկ վստահության քվեն ստացած Խորհրդարանից  և հատկապես խորհրդարանական մեծամասնությունից պահանջում ենք պատասխանատու լինել ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունների մասով, չդառնալ պետությունը զավթած և թավշյա հեղափոխությամբ պետության կառավարումից հեռացված ուժերի ցինիկ ոճի  և սնանկ բովանդակության կրողը  և բոլոր ջանքերը ներդնել Հայաստանի քաղաքակիրթ, ժողովրդավարական, իրավական պետության ձևավորման համար անհրաժեշտ համակարգային  խնդիրների լուծման համար:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Արտակ Քյուրումյան, փորձագետ»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատելՍերբական թերթը ներկայացրել է Պուտինի՝ Ռուսաստանի հաջողության հասնելու «բաղադրատոմսը»Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացելՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուններ են որոտացելԿարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգըԱվազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասինTesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալԱրցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան«Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անցԼեհաստանը դադարեցրել է ռազմական ավիացիայի ուժեղացված հերթապահությունը․ օդային տարածքի խախտում չի արձանագրվելՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվովԱրսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան»Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հնարավոր են չվերթների ժամանակացույցի փոփոխություններՀայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայումԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչՃապոնիան կխուսափի ռուսական էներգակիրների ներմուծման վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերից
Ամենադիտված