Իրականացվել է ՏԻՄ ընտրությունների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը
Իրավունք
Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 238-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 166-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 41-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 30-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 30-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 30-ական:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում