Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Մյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռին Երևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով Խելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոու Իլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցը Ի՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ «ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն Աշոտյան 

Երվանդի վերջին մարտը․ Եթե ինձ մի բան պատահի, զենքս կհանձնեք մորս

Հասարակություն

1996 թ. Բերձորում ծանոթացա քանդակագործ Ռաֆիկ Կարապետյանի հետ։ Արդեն ծերունի՝ փարթամ բեղ—մորուքով վարպետը բազալտե քարից արծիվ էր քանդակում։ Սա դարձավ 4 տարի առաջ ազատագրված եւ վերստին հայացած Բերձորի՝ Քաշաթաղի շրջկենտրոնի առաջին հուշակոթողը՝ նվիրված Արցախյան գոյամարտի նահատակ հայոց քաջորդիներին։ Արծիվ—հուշակոթողն այսօր կանգուն է Բերձորի մուտքի մոտ՝ Շուշիի կողմից եկող ճանապարհի աջակողմում։

Ծերունի քանդակագործը վիշտ ուներ սրտում՝ մեծ վիշտ ու հպարտություն։ Կրտսեր որդին՝ Երվանդը, ով կրում էր պապի անունը, Շուշիի ազատագրական ջոկատներից մեկի կազմում էր եւ մարտիրոսվեց քաղաքի մատույցներում մայիսի 8—ին։ Հաջորդ տուֆակերտ խաչքարը, որը քանդակեց վարպետ Ռաֆիկը, այժմ կանգուն է Բերձորի Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրի աստիճանավանդակի վերջում՝ մուտքի ձախ կողմում։ Նվիրված է Շուշիի ազատագրման համար մարտիրոսված քաջորդիներին, որոնց շարքում էր իր կրտսեր որդին։ Որդու նահատակվելու տեղում՝ Շուշիի հայտնի տանկից քիչ հեռու՝ արեւմտյան կողմում մեկ այլ խաչքար է դրված, դարձյալ վարպետ Ռաֆիկի նախաձեռնությամբ եւ աշխատանքի շնորհիվ։ Երեւանում՝ Նոր Նորքի 6—րդ զանգվածում է Երվանդենց շենքը, բակում հայրը դարձյալ հուշարձան է հիմնել։ Որդու կարոտը սրտում՝ Բերձորում, իր ձեռքով կառուցած տանը հանկարծամահ եղավ վարպետ Ռաֆիկը եւ մնաց որպես բարի ու հայրենասեր հայ մարդ իրեն ճանաչողների սրտում։

Երվանդը նահատակվեց 24—ը չլրացած։ Ծնվել է 1968 թ. հունիսի 20—ին։ 1975 թ. հաճախել է թիվ 16 դպրոցը, ավարտել է Նոր Նորքի թիվ 163 միջնակարգը, որից հետո՝ 1986—88 թթ. ծառայել է խորհրդային բանակում, վերադարձել եւ դարձել հայրենիքի զինվոր։ Դեկտեմբերյան երկրաշարժի օրերին աղետի գոտում էր, այնուհետեւ անդամագրվեց հայոց ազատագրական եւ պաշտպանական ջոկատներին։ Մինչ նահատակությունը՝ ռազմական տարբեր խմբերի կազմում մասնակցել է ՀՀ եւ Արցախի պաշտպանական մարտերին տարբեր վայրերում։ Եղել է Մոնթեի ջոկատում, մասնակցել Մարտունու շրջանի ազատագրական, պաշտպանական մարտերին։ Սիրում էր լիներ ամենաթեժ կետերում, մասնակցել մարտական գործողություններին։ Այդպես եղավ նաեւ մասնակցությունը Շուշիի ազատագրական մարտում, որն էլ Երվանդի վերջին հերոսացումն էր։

armenpress-ի հաղորդմամբ, Մարտի մասնակիցների վկայությամբ՝ բարձրանալով ժայռը Ստեփանակերտի կողմից, հայտնվել են թշնամու ջոկատի դիմաց, որտեղի քանդված տներում էին նաեւ նշանառուներ։ Միմյանց պաշտպանելով՝ 8 հոգանոց ջոկատի տղաները փորձել են առաջանալ։ Վիրավորվում է մարտիկներից մեկը, Երվանդը մարտն իր վրա է վերցնում, որ վիրավորին դուրս հանեն։ Երվանդը պահում էր ջոկատի՝ անվտանգ գոտի անցնելը, սակայն թշնամու նշանառուի արձակած գնդակը խոցում է հերոսին… Ընկերներին ասել էր. «Եթե ինձ մի բան պատահի, զենքս կհանձնեք մորս, իսկ եթե ոչինչ չպատահի, կվերադառնամ, կամուսնանամ»։ Սակայն, ինչպես շատ է պատահել, հայդուկն իր զենքն է սիրում։ Հետմահու արժանացել է ՀՀ «Արիություն» մեդալի։

Տարիներ առաջ Երեւանում այցելեցի վարպետ Ռաֆիկի տուն, որտեղ էր հասակ առել Երվանդը։ Մայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ավագ բուժքույր, ենթասպա Ռոզա Ավետիսյանը, խոսելով որդու մասին, ասաց. «Որդիս չարաճճի էր, բայց այնքան գաղտնապահ. միայն աչքերի թախիծն էր մատնում ներքին անհանգստությունը։ Պատերազմի առաջին օրերից երազում էր զենք ունենալ։

Մանկան պես երջանկացել էր, երբ առաջին անգամ զենքը ձեռքն էր վերցրել»։ Երվանդի ավագ եղբայրը՝ Մարգարը, նույնպես ազատամարտիկ էր առաջին օրերից, եւ Երվանդը՝ փոքրամարմին Ճուտոն, հետեւեց եղբորը։ 1992 թ. «Հայրենասեր» ջոկատի կազմում էր։ Սակայն չհասցրեց տեսնել Շուշիում բարձրացող Հայոց փառքի դրոշակը։ Գաղտնապահ էր Ճուտոն նաեւ, աշխատում էր քիչ հոգս պատճառել մորը։ Վիրավոր է եղել, սակայն ամիսներ անց ընկերներից է մայրն այդ մասին իմացել։ Որդեկորույս մայրն ամեն շաբաթ այցելում է Եռաբլուր՝ որդու շիրիմին։ Երեւանի թիվ 163 դպրոցի սաները հաճախ են լինում հերոսի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհում։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատելՍերբական թերթը ներկայացրել է Պուտինի՝ Ռուսաստանի հաջողության հասնելու «բաղադրատոմսը»Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացելՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուններ են որոտացելԿարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգըԱվազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասինTesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալԱրցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան«Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անցԼեհաստանը դադարեցրել է ռազմական ավիացիայի ուժեղացված հերթապահությունը․ օդային տարածքի խախտում չի արձանագրվելՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվովԱրսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան»Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հնարավոր են չվերթների ժամանակացույցի փոփոխություններՀայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայումԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչՃապոնիան կխուսափի ռուսական էներգակիրների ներմուծման վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերից
Ամենադիտված