Զովունիում որսորդները ոչնչացնում են Հայաստանի կարմիր գրքում գրանցված մեղվակերներին. ահազանգ
Հասարակություն
Հայաստանի Կոտայքի մարզում գտնվող Զովունի գյուղում որսորդները ոչնչացնում են Հայաստանի կարմիր գրքում գրանցված մեղվակերներին: Այս մասին պատմել է ԼՈւՐԵՐ.com-ին ահազանգած քաղաքացին:
«Ամեն տարի հարյուրավոր մեղվակերներ տաք երկրներից գալիս են Հայաստան ու հանգրվանում են Զովունու տարածքում , նրանք հավաքվում են մի երկրարաձիգ բարդու վրա, որն անզեն աչքով տեսանելի է մեր պատշգամբից (Զովունի 38 փողոցից)։ Ցավոք, այս գեղեցիկ երևույթը գրավում է նաև Զովունու որսորդներին, ովքեր օրը ցերեկով մարդաշատ փողոցներում տասնյակ կրակոցներ արձակելով ոչնչացնում են Հայաստանի, ինչպես նաև մեր մոլորակի կենսաբազմազանությունը։ Ի դեպ, մեղվակերները գրանցված են Հայաստանի կարմիր գրքում:
Պատկան մարմիններին խնդրում եմ կանխել այս բարբարոսությունը։ Տեսուչներ ուղարկեք, հսկողություն սահմանեք,
ոստիկանական ուժեր կենտրոնացրեք մեր տարածքում, հետևելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանց որսորդներին»,- նշում է քաղաքացին։
ոստիկանական ուժեր կենտրոնացրեք մեր տարածքում, հետևելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանց որսորդներին»,- նշում է քաղաքացին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)