Անհատ տաքսու վարորդները կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման որևէ ծրագրից չեն կարողացել օգտվել. 168.am
Հասարակություն
Անհատ տաքսու վարորդներն իրենց դժգոհությունն են հայտնում՝ շեշտելով, որ նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ դրության պայմաններում ժողովրդի վիճակը մեղմացնելու համար Կառավարության կողմից տնտեսական հետևանքների չեզոքացման որևէ ծրագրից չեն կարողացել օգտվել, գրում է 168.am-ը։
«Հիմա գոնե գազի 10 կտրոն տան, որ կարողանանք օգտագործել»,- ասում են նրանք։
Անհատ տաքսու վարորդ Արամ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ իրենց օգնություն չեն տրամադրել՝ ասելով, որ գրանցված աշխատող չեն։
«Ես լիցենզիա ունեմ, մեքենայում տեղադրվել է հաշվիչ սարք, որպեսզի տաքսի վարելու թույլտվություն ունենամ։ Սա դեռ մի կողմ․ մարդիկ կան, ովքեր լիցենզիայի համար գումար չեն վճարել՝ մտածելով, թե պետական տուրքերից ազատվել՝ նշանակում է՝ նաև լիցենզիայի գումար չվճարել։ 2018թ. մայիսից հետո սկսել են 12.000 դրամները չվճարել, ու մինչև 2020թ․ հունվարի 1-ը 20 ամսում կուտակվել է մոտ 240.000 դրամի վճար։ Ու, երբ հարցը հասել է տաքսու վարորդներին օգնություն տալուն՝ պարզվել է, որ մի մասը լիցենզիա չունի»,- մանրամասնեց կայքի զրուցակիցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)