Մարտունիում կորոնավիրուսի երկու դեպք է հաստատվել
Հասարակություն
Մարտունիում կորոնավիրուսի երկու դեպք է հաստատվել, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։
«Ամուսնական զույգի մոտ է թեստի պատասխանը դրական է եղել: Նրանց տեղափոխել են Երևան», - ասաց նա։
Քաղաքապետը նշեց, որ ընտանիքի մյուս անդամներին մեկուսացրել են, պարզել են շփման շրջանակը, կան նաև ինքնամեկուսացվածներ։
Ավետիսյանի խոսքով՝ ամուսիններն, ամենայն հավանականությամբ, հուղարկավարության ժամանակ են վարակվել. «Ամեն օր քարոզում ենք, խնդրում ենք, որ հուղարկավորության չմասնակցեն, բայց վարակակիրները նշել են, որ հուղարկավորության են մասնակցել: Նախնական վարկածով, երևի այնտեղ էլ վարակվել են»,- ասաց Ավետիսյանը։
Քաղաքապետը նշեց, որ կորոնավիրուսով վարակված ընտանիքի մյուս անդամների մոտ ախտանշաններ չկան, միայն աղջիկն է ջերմում, սակայն նրա վարակված լինելը դեռ հաստատված չէ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ