Զինված անձը մտել է «ՎՏԲ Արմենիա» բանկի մասնաճյուղ
Հասարակություն
Ոստիկանությունից հայտնում են, որ առավոտյան 10։40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ զինված անձը մտել է «ՎՏԲ Արմենիա» բանկի մասնաճյուղ։ Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Դեպքը տեղի է ունեցել Նոր-Նորքի իններորդ զանգվածում գտնվող «ՎՏԲ Արմենիա» բանկի մասնաճուղում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, դեպքի հետ կապված մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ։
Ավելի ուշ, «ՎՏԲ Արմենիա» բանկը հայտարարություն է տարածել՝ հերքելով բանկի Երևանի մասնաճյուղի վրա հարձակման մասին տեղեկատվությունը:
«ՎՏԲ-Հայաստան բանկի Երևանի մասնաճյուղի վրա հարձակման մասին տեղեկատվությունը կեղծ է:
Այսօր Վիլնյուսի փող. 3/84 հասցեում գործող ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 21 մասնաճյուղում տեղի է ունեցել միջադեպ, որը հրահրել է մասնաճյուղի այցելուներից մեկը: Մասնաճյուղի աշխատակիցները տեղեկացրել են ոստիկանությանը: Մենք համագործակցում ենք այս միջադեպի շուրջ իրավապահ մարմինների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)