Որքանով է տնտեսապես շահավետ և մրցունակ բեռնատար ավիացիա ունենալը
Հասարակություն
ՀՀ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում երկրում բեռնատար ավիացիա ունենալու, դրա շահավետ ու մրցունակ լինելու հարցը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արտահանման այս տարբերակը գտնվում է կառավարության հետաքրքրության ներքո։ Որքանո՞վ է տնտեսապես շահավետ և մրցունակ բեռնատար ավիացիա ունենալը։ Այս հարցը գտնվում է ուսումնասիրության փուլում»,- գրել է Փաշինյանը։
Արդեն 2 անգամ իրականացվել է հատուկ թռիչք և թերմոարկղերով Հայաստանից դեպի Մոսկվա է արտահանվել նաև 800 կգ օրգանական մշակում անցած ծնեբեկ։
Ելնելով սեզոնայնությունից, երբ շուկայում գյուղմթերքի գինը պարբերաբար փոփոխության է ենթարկվում, բեռնատար ինքնաթիռներով տեղափոխելը ֆերմերների համար եկամտաբերություն է ապահովում։
Մի քանի օրից ևս մեկ ինքնաթիռ հայկական բերքն ու բարիքը ռուսական շուկա կարտահանի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)