Պատգամավոր Բաբկեն Թունյանը ջերմում է, թեստ է հանձնել. Հայկ Գևորգյան
Հասարակություն
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն այսօր հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի փոխարեն վարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը: Նա նշեց, որ Թունյանը ջերմում է և թեստավորվել է: Շուտով կստացվի նրա թեստի պատասխանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ու նրա օգնականը: Պատգամավորի մոտ թեստի պատասխանը բացասական է եղել, իսկ օգնականը վարակված է և մեկուսացված:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ