«Հարսնաքար»-ի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազություն
Իրավունք
Կազմվել ու ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել «Հարսնաքար»-ի գործով ներգրավված 6 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությունը: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչութան աշխատակից Արմեն Մալխասյանը:
Տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ու մյուս տուժողների ներկայացուցիչների միջնորդությունների մի մասը քննչական խումբը մերժել է, իսկ մյուս մասն առնչվում է գործից անջատված մասին, ուստի դրանք կիրականացվեն անջատված մասի քննության ժամանակ:
Հիշեցնենք, որ միջադեպի հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու համար գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում