ՀՀ–ում Չինաստանի դեսպանն այցելել է Սահմանադրական դատարան
Իրավունք
Օգոստոսի 21-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Չանչունին։ Այս մասին Լուրեր.com-ին հայտնել են ՍԴ մամուլի ծառայությունից։
Դեսպանը ՍԴ նախագահին նվիրեց երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերի հաստատման 20-ամյակին նվիրված հատուկ ժողովածուն եւ այդ նպատակով Չինաստանում հատուկ թողարկված դրոշմանիշի օրինակը։
Կարեւորվեց վերջին տարիներին իրավական ոլորտում հայ-չինական հարաբերությունների ակտիվ զարգացումը։
ՍԴ նախագահը սահմանադրական դատարանի անունից դեսպանի միջոցով հրավիրեց Հայաստան այցելել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային մեծ Ժողովի մշտական կոմիտեի իրավական հանձնաժողովի պատվիրակությանը, որի վրա է դրված այդ երկրում սահմանադրական վերահսկողության իրականացման հիմնական առաքելությունը։ ՍԴ նախագահը դեսպանին հանձնեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սահմանադրության արժեբանական առանձնահատկություններին նվիրված՝ վերջերս գրված իր հոդվածի տեքստը։ Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմանի համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում