«Իրավունք». Հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա. Կիմ Բալայան
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ տեւական ժամանակ է, ինչ փորձում ենք զրուցել ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի հետ, ով համառորեն լռում է` ասելով, որ ժամանակը չէ: Նույն բանն ասաց նաեւ մեզ հետ հերթական զրույցում.
- Ժամանակը կգա, կխոսեմ, հիմա դեռ ժամանակը չէ:
- Ե՞րբ է, ի վերջո, այդ ժամանակը գալու, պարոն Բալայան:
- Ես հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա: Մինչեւ հարցաքննությունը չլինի, այդ թեմայով չեմ խոսելու:
- Այսինքն` դա՞ է Ձեր լռության պատճառը:
- Այո, այո:
- Բայց դա ի՞նչ կապ ունի ՍԴ-ի մասին Ձեր պատասխանի հետ:
- Շատ մեծ կապ ունի, ես գտնում եմ, որ սերտ կապ ունի, այսքանը»: