Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը․ ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
Պատգամավորը երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:
Խորհրդարանը կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը և այլ օրենսդրական նախաձեռնություններ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)