«Գերակա շահը» միայն սեփականության զավթո՞ւմն է (ֆոտոշարք)
Իրավունք
««Միլանո»-ի գործ» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Մեկ տարի առաջ այս օրը բարբարոսաբար քանդեցին Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութի եռահարկ շենքը, ներսում թողնելով մեծ քանակությամբ գույք։ Դեռևս 2010թ մարտի 10-ին տարածքը ազատել էին՝ բռնի վտարելով տարածքի սեփականատեր «Օլիմպ» ԱԿ-ին։ Այս ողջ ընթացքում տարածքում ոչ մի շինարարական աշխատանք չի իրականացվել։ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում հստակ նշվում է, որ եթե գույքի ձեռքբերողը (տվյալ դեպքում «Ավո ՖՍՀ») երկու տարվա ընթացքում ձեռնամուխ չի լինում կառուցապատման աշխատանքներին, ապա նրա իրավունքները համարվում են դադարած։ Տարածքում ոչ մի աշխատանք առ այսօր չի կատարվել և փաստորեն «գերակա շահը» միայն սեփականության զավթումն էր և գործարարի բիզնեսի տապալումը։
2007թ-ից, երբ տարածքը համարվեց գերակա հանրային շահ, սեփականատերերը բազմաթիվ դատական հայցեր են ներկայացրել և պայքարել են ապօրինությունների դեմ, դիմել են բոլոր պատկան պետական կառույցների ղեկավարներին և պաշտոնյաներին, սակայն՝ ապարդյուն։ Այսօր արդեն «Օլիմպ» ԱԿ-ը չորս հայց ունի ՄԻԵԴ-ում և դրանք պարբերաբար համալրվում են նոր հանգամանքներով և փաստերով։ Հայաստանյան դատարանները այս ողջ ընթացքում կայացրել են բազմաթիվ իրարամերժ վճիռներ և դրանով իսկ ապացուցել իրենց վճիռների ապօրինությունը»:























































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում