Արմեն Նադիրյանը՝ ՀՔԾ պետի տեղակալ
Իրավունք
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի՝ 2012թ. օգոստոսի 21-ի թիվ 44-Ա հրամանով Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Միքայելի Նադիրյանը։ Մեկ այլ հրամանով վերջինս ազատվել է նույն ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնից։
Հիշեցնենք նաև, որ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնը թափուր էր այն բանից հետո, երբ օգոստոսի 10-ին ՀՔԾ պետի նախկին տեղակալ Մարսել Մաթեւոսյանը սրտի կաթվածից հանկարծամահ էր եղել իր աշխատասենյակում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է