ՔԿՎ նախկին պետի նկատմամբ 2-ամսյա կալանքի մասին որոշումը կմնա անփոփոխ
Իրավունք
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ 2-ամսյա կալանք ընտրելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 8-ի որոշումը: «Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գործը դատարանում քննվում էր պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի հիման վրա:
Հիշեցնենք, որ Ս. Հովհաննիսյանը մեղադրվում է դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանությունը նախապատրաստելու մեջ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում