Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներ Պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել Չինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4% Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. Չալաբյան Անակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. Ղազինյան Արթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում 2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումը 9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի Բաբլումյանը 42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին» Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». Սուրենյանց Մարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն է 

Մանկական երկաթուղին չի կարող մնալ այն վիճակում, որն այսօր կա. Հայկ Մարության

Հասարակություն

Մանկական երկաթուղու, այգու, ինչպես նաև նախկին Կենտրոնական փոստի շենքի և հարակից տարածքների վերակառուցման ու կառուցապատման ծրագրային առաջարկներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քննարմանը մասնակցել են նաև ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կարևորելով նման ձևաչափով ներդրումային ծրագրերի քննարկումը՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ նպատակը պետական տարբեր կառույցներին քաղաքին առնչվող առաջարկները հասանելի ու լսելի դարձնելն է:

«Այս հանդիպման նպատակը լսված լինելու հանգամանքն է, որ բոլոր այն տնտեսվարողները, որոնք ունեն հետաքրքիր առաջարկներ, հնարավորություն ունենան ներկայացնել այդ առաջարկները ոչ միայն քաղաքային իշխանություններին, այլև կառավարությանը, որպեսզի երկու կողմերն էլ լսեն և, այսպես ասած, նույն գծի մեջ լինեն: Որպես երկրորդ քայլ, քաղաքային իշխանությունը և կառավարությունն իրենց համար հասկանան՝ ինչ ապագա պետք է ունենա քաղաքի այս հատվածը, որը մեր երևանցիների համար հարազատ, սրտին մոտ, իրենց մանկությունից եկող մի վայր է և չի կարող շարունակել մնալ այն վիճակում, որն այսօր կա»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհանդեսի միջոցով «Բերքլի Քեփիթլ», «Բողոսյան» հիմնադրամ, «Նոր Երևան» և «Դեֆի», «Ռենշին»,«Ռուցոգ ինվեստ» ներդրումային հոլդինգ, «Մանկական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրային առաջարկները: Դրանք նախատեսում են միջազգային չափանիշներին համապատասխան ժամանցի և մարզական կենտրոնի ստեղծում, երկաթուղու արդիականացում ու կայարանների վերակառուցում, ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցում, Հրազդանի կիրճին կապող թունելների վերանորոգում և մի շարք այլ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն կունենան քաղաքի այդ հատվածը հանգստի լիարժեք գոտի դարձնելու, ինչպես նաև զբոսաշրջիկների համար ևս գրավիչ միջավայր ստեղծելու գործում:

«Երևանի քաղաքապետարանը ՀՀ կառավարության գործընկերների հետ այս բոլոր ծրագրերը լսելուց հետո ի մի կբերի, կհասկանանք ներուժն այս ծրագրերի, իրավական մասերը և ըստ դրա կգանք մի որոշման: Այս քննարկումներին, որ մարդիկ ներկա են, տեսնում են, որ գործընթացը առավելագույն թափանցիկ է և առավելագույն անկողմնակալ: Ինձ համար քաղաքի շահն է կարևոր, թե տնտեսվարողը որքան գումար կաշխատի ինձ չի հետաքրքրում: Առաջին հերթին քաղաքի տեսքի, բնակիչների համար հարմարավետության և յուրաքանչյուր կառույցի նպատակահարմարության ապահովումն է, ինչպես նաև քաղաքի համար տնտեսապես արդյունավետ ներդումային ծրագրի կյանքի կոչումը, որպեսզի այն սկսվի և ավարտվի, լինի իրատեսական»,- նշել է Հայկ Մարությանը:

Քննարկման մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերը, դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել տնտեսվարողներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը կստանան իրենց կործանիչները՝ MiG-ներին փոխարինելու համար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներՊաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվելՉինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4%Կալասը հույս ունի ազդել Ռուսաստանի հետ բանակցությունների վրա Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. ՉալաբյանԱնակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. ՂազինյանԱրթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումըՀայիթիի նախագահի այրին հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի ԲաբլումյանըՄելանյա Թրամփը Ալեշկիի գործողությունը անվանել է ապագա համագործակցության հիմք42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին»Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». ՍուրենյանցՄարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն էԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցըFT. Մեծ Բրիտանիան կարող է վերացնել Brexit-ի սահմանային անցակետերը՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի շնորհիվՀավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացելԴոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակըԳուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին մասնակցելու միջուկային զինաթափման ծրագրինՇելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարումՄիշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցինԼուլա դա Սիլվան հույս ունի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակըԻտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհըՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբAxios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեցԱՄՆ-ը հաստատել է Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի միջև նոյեմբերի 19-ին կայանալիք հանդիպումը Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում»Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկանԵվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. ԱվինյանԱնօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետոՀութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասինԻրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրումՊեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել
Ամենադիտված