Հետախուզվողը հայտնաբերվել է
Իրավունք
Երեկ ժամը 12.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի և Հրաչյա Քոչար փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Մհեր Ս.-ին։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից։ Մհեր Ս.-ն օգոստոսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով' իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը:
Մհեր Ս.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում