ՀՀ գլխավոր դատախազի, Ոստիկանապետի, և Ոստիկանության գլխավոր քննչական վարչության պետի հրաժարականների պահանջ
Իրավունք
«Նախաքննության մարմինը և դատախազությունն ամեն ինչ արեցին հանցագործությունը չբացահայտելու, Ռուբեն Հայրապետյանին հովանավորելու, հանցագործությանը նրա մասնակցությունը հիմնավորող փաստարկները չբացահայտելու և չուսումնասիրելու համար։ ՀՀ իրավապահ մարմիններն այդ թվում՝ Ոստիկանությունը , Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը և Գլխավոր դատախազությունը իրենց դուրս են հանել սահմանադրությունից և հանդես են գալիս ոչ իրավական կառույցներ... Դիմում եմ քաղաքացիներին, ՀԿ-ներին, քաղաքական ուժերին միանալ այս հանցագործության լիակատար բացահայտմանը։ Պահանջում ենք ԱԺ պատգամավորներին Աժ օրակարգում ընդգրել ՀՀ գլխավոր դատախազի, Ոստիկանապետի, և Ոստիկանության գլխավոր քննչական վարչության պետի հրաժարականների հարցը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»–ում տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը։
Ասուլիսի մյուս բանախոս ԱԺ նախկին պատգամավոր և «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանն իր խոսքում նշեց. «Հանդուրժել այս սադիստներին՝ նշանակում է քրեական կարգեր սահմանել։ Նուjն շարժման անդամ Գարեգին Չուքասզյանի խոսքով մեր աչքի առաջ, փոխարեն ականատես լինեինք հանցագործության բացահայտմանը, ականատես ենք լինում երկրորդ հանցագործության կատարմանը: Մենք տեսնում ենք, որ սա բացահայտ ցինիզմով իրականացվող հանցագործություն է: Սա ցույց է տալիս մեր հասարակության մեջ արդարության ճգնաժամի խորությունը և դրա անհամատեղելիությունը պետության հիմնարար ազատությունների ու իրավունքների նկատմամբ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում