ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրել Դատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ Հարությունյանից Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան Հայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան 

Գյումրիում հնչած կրակոցների պատճառով կա մեկ ձերբակալված (տեսանյութ)

Հասարակություն

Ուրբաթ օրվանից նախընտրական Գյումրիում ծայրահեղ լարված իրավիճակ է. անընդմեջ պատմություններ են շրջանառվում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի գլխավորած ռազբորկաների մասին: Վերջինս իր թիմակիցների հետ ապստամբում է քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի թիմակիցների դեմ` մեկ նրանց ահաբեկելով, մեկ էլ թեկնածուի հետ հանդիպման գնացած կայարանի թաղի բնակիչների վրա կռիվ գնալով: Բանը հասել է նրան, որ ուրբաթ օրը ժամը 23.30-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրու ամենակենտրոնում՝ Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց:

Շիրակի մարզ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու ու օգտագործելու, խուլիգանություն կատարելու հոդվածներով: Ընդհուպ մինչև կրակոցների մասնակիցներից մեկն արդեն ձերբակալվել է: Այս թեմայի շուրջ Aravot.am-ին պարզաբանումներ ներկայացրեց Շիրակի մարզի քննիչ Արտյոմ Օվսյանը: «2012 թվականի օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժին ստացվել է ոստիկանության Գյումրու բաժնից գրություն, համաձայն որի՝ 2012 թվականի օգոստոսի 24-ին, Գյումրու Ռուսթավելի և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղատան մասնաշենքի դիմաց տեղի է ունեցել խուլիգանություն. մի խումբ տղաներ կռվել, վիճաբանել, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Գրության հիման վրա անմիջապես հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդված 4-րդ մասով, 235 հոդվածի 1-ին մասով: Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, միջոցառումներ են կազմակերպվել խուլիգանությունը կատարած անձանց շրջանակը պարզելու: Պարզվել է որոշ անձանց ինքնությունը, կատարվել են բնակարանային խուզարկություններ, միջոցառումները շարունակվում են խուլիգանությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու հետ կապված», -տեղեկացրեց Արտյոմ Օվսյանը:

Քննիչը նաև հայտնեց, որ այս պահի դրությամբ կա մեկ ձերբակալված:

Իսկ ի՞նչ կապ կա Երկաթգծի թաղամասում Սամվել Բալասանյանի թիմակից, ավագանու թեկնածու Էդգար Մկրտչյանի նախընտրական շտաբի դիմաց տեղի ունեցած ռազբորկայի և «Հրաշքների աշխարհ» խաղասրահի դիմաց հնչած կրակոցների միջև, մի՞թե սրանք միմյանց տրամաբանական շարունակությունն են, այս կապակցությամբ քննիչն ասաց. «Էս պահին տեղեկություններ չկան կոնկրետ Երկաթծի Նորավան թաղամասում վիճաբանություն լինելու վերաբերյալ: Ընդամենը կան հիմնավորված կասկածներ Գյումրու Ռուսթավելի և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ»:

Պարոն Օվսյանը նաև հավելեց, որ մի շարք խուզարկություններ են կատարվել հանցագործության զենքը հայտնաբերելու ուղղությամբ, որի համար էլ կատարվել են մի շարք բնակարանային խուզարկություններ:

Aravot.am-ը հայտնում է նաև, որ այսօր Շիրակի մարզի քննչական բաժին կատարած իրենց այցի ժամանակ ակամայից հանդիպել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիկնապահներին, ովքեր իրենց տեսնելուն պես ծածկել են քաղաքապետի որդուն՝ Սպարտակին պատկանող մեքենան, որը փաստացի առգրավված է ոստիկանության կողմից: Այնպես որ որքան էլ Գյումրու քաղաքապետարանից հերքեն քաղաքապետի որդու մասնակցությունն այս միջադեպին, նրա՝ քննչական բաժնի բակում գտնվող մեքենան խոսուն ապացույցն է այս փաստի:

Սպարտակը իր թիմակիցների հետ հանրապետությունից փախել է, փախած է նաև Սամվել Բալասանյանին սատարող ավագանու նորվանացի թեկնածուն՝ Էդգար Մկրտչյանը: Ի դեպ, այս միջադեպին խիստ քննադատական գնահատական են տվել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Տեսանյութը՝ «Գալա» հեռուստաընկերության

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Al Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինեն
Ամենադիտված