Կորոնավիրուսի վարակելիության աստիճանը մուտացիաների պատճառով աճել է. South China Morning Post
Համաշխարհային ՄամուլԿորոնավիրուսի վարակելիության աստիճանը բարձրացել է 30%-ով: Այս մասին South China Morning Post-ին ասել է Հոնկոնգյան համալսարանի բժշկության դպրոցի դեկան, պրոֆեսոր Գաբրիել Լյունգը: Ըստ գիտնականի` այս ցուցանիշի բարձրացումը պայմանավորված է ԴՆԹ մուտացիաներով: Լյունգը նշել է, որ տեղական ուսումնասիրությունը հաստատել է գիտնականների միջազգային թիմի այն եզրակացությունները, որ վիրուսը դառնում է ավելի վարակիչ: Այսպիսով, եթե մարտ ամսին մեկ վարակված անձ կարող էր վարակել երկու կամ երեք մարդու, ապա այժմ, այդ թիվը աճել է չորսի:
ԱՀԿ վերջին տվյալների համաձայն` աշխարհում արդեն իսկ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 12 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 600 հազար մարդ: