Բեյրութում զայրացած ամբոխը փորձել է հրկիզել խորհրդարանի շենքը․ 728 տուժած կա․ Global News (տեսանյութ)
ՏեսանյութերԼիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի համար իշխանություններին մեղադրող ցուցարարները փորձել են հրկիզել խորհրդարանի շենքը։ Տեղի է ունեցել բախում ուժայինների և ցուցարարների միջև, գրում է Global News-ը: Ոստիկանները արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել, ցուցարարները պատասխանել են՝ նրանց ուղղությամբ քարեր նետելով։ Բախման արդյուքում կա 728 տուժած։ Այժմ ցուցարարները հեռացվել են կառավարության շենքի մոտից: Սակայն ցույցերը դեռ շարունակվում են։ Ցուցարարների թիրախը կառավարական շենքերն են։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին խոշոր պայթյուն որոտաց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում։ Պայթյունի արդյունքում զոհվեց ավելի քան 150, և վիրավորվեց ավելի քան 5000 մարդ։ Որպես պայթյունի պատճառ՝ նշվեց ամոնիումի նիտրատի՝ 6 տարի շարունակ սխալ պահպանությունը։