«SAS» սուպերմարկետի մենեջերը լուսանկարել է նույն սուպերմարկետի աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը Երևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանը Եթե համապետական ընտրություն լինի՝ ակնհայտա լինելու, որ մնացած 14 ուժերին ձայն տալու իմաստ չկա Հենրիխ Մխիթարյանը մինչև 2027 թվականը կմնա «Ինտերում» «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Փաշինյանը մասնակցել է ՊՊԾ կազմավորմանը նվիրված նիստին․ մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևների Հակակոռուպցիոն կոմիտեն՝ ծանրաբեռնված աշխատանքի, ձայնագրությունների բացահայտման մասին Կա ընկալում, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը գործում է նախկին պաշտոնյաների դեմ. Փաշինյան Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել. Սրբուհի Գալյան (տեսանյութ) Օրակարգում՝ ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր. քննարկում ԿԳՄՍՆ-ում Օրբելյան․ ԲՀԿ-ի մանդատների հարցը պետք է վերանայվի 

Սևրը մնաց թղթի վրա և դարձավ հեռացող դաշնակիցների սիրո վերջին խոստովանությունը. Արարատ Միրզոյան

Քաղաքական

Մեր պատմության մեջ դժվար է գտնել միամիտ երազկոտության կամ գուցե ավելի ճիշտ՝ երազկոտ միամտության և չոր իրականության ավելի դաժան ու շառաչուն հակադրություն, քան այն, ինչ տեղի ունեցավ ուղիղ 100 տարի առաջ այս օրը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«1920թ․ օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության երկու տարբեր պատվիրակություններ ստորագրեցին երկու տարբեր փաստաթղթեր։ Ավետիս Ահարոնյանը՝ Փարիզի մերձակա Սևրում, հաղթանակած դաշնակիցների և պարտված Թուրքիայի սուլթանական կառավարության հետ։ Արշակ Ջամալյանը՝ Թիֆլիսում, Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության հետ։

Առաջինով Թուրքիան Հայաստանի Հանրապետության մաս էր ճանաչում Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգների մեծ մասը։ Երկրորդով Հայաստանն ընդունում էր, որ «վիճելի» Ղարաբաղը, Զանգեզուրը և գրեթե ամբողջ Նախիջևանը զբաղեցնեն ՌԽՖՍՀ զորքերը։

Թիֆլիսյան համաձայնագիրը կյանքի կոչվեց անմիջապես։ Իհարկե առանց Զանգեզուրի՝ այնտեղ Նժդեհն անհանձնվել կռվում էր, և սա մի իրողություն էր, որի հետ ստիպված եղան հաշվի նստել հզորները։ Անգամ մեկ տարի անց, երբ ողջ Այսրկովկասն արդեն կարմիր էր, և բոլշևիկյան Կովկասյան բյուրոն Ստալինի գլխավորությամբ գծում էր նոր սահմանները, ոչ ոք չհամարձակվեց կպնել Զանգեզուրին՝ Նժդեհը դեռ սուրը ցած չէր դրել։

Մյուս փաստաթուղթը՝ Սևրը, մնաց թղթի վրա և դարձավ տարածաշրջանից հեռացող դաշնակիցների սիրո վերջին խոստովանությունը, որը ջերմացնում էր մեր հոգիները, երբ մերժում էինք թուրքերի հետ բանակցելու առաջարկը և դրանով իսկ՝ Կարսը, Սուրմալուն (Իգդիր) ու էլի ինչ-որ բան պահելու հնարավորությունը։ Եվ երբ նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի վճռով թղթով մեզ 90 հզր քառ․ կմ Արևմտյան Հայաստան էր «տրվում», մենք կորցնում էինք իրական Արևելյանը։ Թուրքական զորքերը Սևրից ամիսուկես անց՝ սեպտեմբերից ներխուժել էին Հայաստանի Հանրապետություն ու արդեն գրավել էին Սարիղամիշը, Կարսն ու Ալեքսանդրապոլը։ Դրոյին հաջողվել էր պահել Իգդիրը, բայց Ալեքպոլի անկումից հետո նա էլ ստիպված էր կամուրջներն այրելով անցնել Արաքսի այս կողմը։ Հայաստանի մնացած մասն էլ անխուսափելիորեն անցնում էր բոլշևիկներին։

1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի անունից ստորագրվեցին կրկին երկու փաստաթղթեր, որոնցից մեկով ամրագրվեց Հայաստանի խորհրդայնացումը, իսկ երկրորդը հիշատակելն անգամ անարժան է թվում։

Սևրի պայմանագիրը շարունակեց իր անհողեղեն ոդիսականը մինչև 1923թ․, երբ Լոզանում աշխարհն ըստ էության ճանաչեց քեմալական Թուրքիայի իշխանությունը ոչ միայն Սևրով հայերին խոստացված տարածքների, այլև երբեք Թուրքիային չպատկանած Կարսի, Արդահանի ու Սուրմալուի նկատմամբ։

Հ․Գ․ Մեկդարյա հեռավորությունից կարող ենք, իհարկե, որպես մխիթարություն ասել, որ դաշնակիցները մեզ խաբեցին։ Եվ ասելիս գուցե սխալված էլ չենք լինի։ Բայց նույնիսկ եթե դա այդպես է, մենք թողեցինք, որ մեզ խաբեն։ Հասկանալ կարելի է՝ չափազանց քաղցր էր թմբիրը և չափազանց դառը մեզ շրջապատող իրականությունը։ Հակառակ, ինչպես երազանքի իրականացումից առաջացող բերկրանքը և հուսահատության աստիճանի ուժասպառությունը։ Տարբեր, ինչպես անվերջության ձգտող դրականն ու բացասականը։ Այս բացատրությունից, սակայն, դառնահամը չի անցնում։ Կարսում ու Իգդիրում հայկական դրոշը չի ծածանվում։ Մենք թույլ տվեցինք։ Թույլ եղանք։ Չկարողացանք։ Չհաշվեցինք»,- գրել է ԱԺ նախագահը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բուհերից մեկը առաջինն է հրաժարվել դիպլոմային աշխատանքներից՝ արհեստական բանականության պատճառով. ՌԴՄերցը հայտարարել է ՆԱՏՕ-ն «ավելի եվրոպական» դարձնելու իր ցանկության մասինՈւրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանում է«SAS» սուպերմարկետի մենեջերը լուսանկարել է նույն սուպերմարկետի աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունըApple-ը 2027 թվականին կթողարկի ամբողջովին նոր Apple WatchLouis Vuitton-ը ներկայացրել է 3,3 միլիոն ռուբլի արժողությամբ հեծանիվԶելենսկին փակ հանդիպում է անցկացրել Կիևի մոտակայքումՎանում հանդիպել են հայ և թուրք գործարարներըԻռլանդիան ցանկացել է Ուկրաինային տրամադրել 17 տարվա անսարք զրահապատ մեքենաներԵրևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանը Ֆրանսիայում հայտարարվել է 2027 թվականի նախագահական ընտրությունների ամսաթիվըԼուկաշենկոն ներում է շնորհել 32 մարդու Եթե համապետական ընտրություն լինի՝ ակնհայտա լինելու, որ մնացած 14 ուժերին ձայն տալու իմաստ չկաՀենրիխ Մխիթարյանը մինչև 2027 թվականը կմնա «Ինտերում»Հունիսին համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է նոր ռեկորդային մակարդակի«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներԻռլանդիան առաջարկել է Ուկրաինային զրահամեքենաներ՝ փաստացի հեռանալով ռազմական չեզոքությունիցՓաշինյանը մասնակցել է ՊՊԾ կազմավորմանը նվիրված նիստին․ մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևներիՈւռուցքաբանը քաղցկեղի մի տեսակ անվանել է «լուռ մարդասպան»Բացահայտվել է շաքարի փոխարինիչների անսպասելի վտանգըՀակակոռուպցիոն կոմիտեն՝ ծանրաբեռնված աշխատանքի, ձայնագրությունների բացահայտման մասինԱՄԷ բեռնափոխադրումները վերադառնում են իրանական երթուղիԿա ընկալում, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը գործում է նախկին պաշտոնյաների դեմ. Փաշինյան Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել. Սրբուհի Գալյան (տեսանյութ) Օրակարգում՝ ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր. քննարկում ԿԳՄՍՆ-ում ՀԱՊԿ-ն կոչ է արել ստեղծել կիբերսպառնալիքներին արձագանքելու համատեղ մեխանիզմներՕրբելյան․ ԲՀԿ-ի մանդատների հարցը պետք է վերանայվիԸնկերությունները կրկին աշխատանքի են ընդունում աշխատակիցների․ արհեստական բանականությունը չի արդարացրել սպասելիքներըՂազախստանի նոր միապալատ խորհրդարանի ընտրությունները կկայանան օգոստոսի 23-ինՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Միշուստինի և Փաշինյանի միջևՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ դաշինքը հասել է ռազմական ծախսերի աճի սահմանինԵրևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել էԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները անուղղակի բանակցություններ են սկսել ԴոհայումՔննչական մարմինը պահանջում է ևս երկու ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքըՀորմուզի նեղուցը կդառնա անվճար.Պաշտոնից ազատումներ և նշանակում՝ Փաշինյանի որոշմամբReuters. Կիևը ԵՄ երկրներից 6.6 միլիարդ եվրո փոխհատուցում է պահանջելԹուրքիան հայտնել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային թեմաներըՀայկ Սարգսյան․ «Հնարավոր է՝ հետո էլ ընդհանրապես չուզեմ վերադառնալ»Հայաստանը խստացնում է ձկան արտահանման կանոնները դեպի ԵՄ Հայաստանը չի արձագանքի Իսրայելի նախաձեռնությանը․ ԱԳՆ-ն բացատրել է պատճառը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին«Բարսելոնան» ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը «Պետական շահը մի կողմ է դրել». Հայկ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասինՈւկրաինան ԵՄ-ից 6.6 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է խնդրելՄնացական Սաֆարյան․ ԹՐԻՓՓ-ը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումների շրջանակումՀայ-ադրբեջանական հարաբերություններում առկա է դրական օրակարգ, թեև ժամանակ առ ժամանակ հնչում են ապակառուցողական բնույթի հայտարարություններ. Մնացական ՍաֆարյանՀուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը
Ամենադիտված