«SAS» սուպերմարկետի մենեջերը լուսանկարել է նույն սուպերմարկետի աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը Երևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանը Եթե համապետական ընտրություն լինի՝ ակնհայտա լինելու, որ մնացած 14 ուժերին ձայն տալու իմաստ չկա Հենրիխ Մխիթարյանը մինչև 2027 թվականը կմնա «Ինտերում» «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Փաշինյանը մասնակցել է ՊՊԾ կազմավորմանը նվիրված նիստին․ մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևների Հակակոռուպցիոն կոմիտեն՝ ծանրաբեռնված աշխատանքի, ձայնագրությունների բացահայտման մասին Կա ընկալում, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը գործում է նախկին պաշտոնյաների դեմ. Փաշինյան Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել. Սրբուհի Գալյան (տեսանյութ) Օրակարգում՝ ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր. քննարկում ԿԳՄՍՆ-ում Օրբելյան․ ԲՀԿ-ի մանդատների հարցը պետք է վերանայվի 

Ես չեմ ուզում մտնել քաղաքական բորշչի մեջ, ես պետության մարդ եմ. Գասպարյան

Քաղաքական

Երբ Տավուշի դեպքերը համեմատում են Ապրիլյան պատերազմի հետ, Շուշիի ազատագրումը՝ իրենց հեղափոխության հետ, դա, մեղմ ասած, տկարամտություն է։ Այս մասին PARA TV ՀԸ-ին հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Ես չգիտեմ մի կուսակցություն, որ սրիկաների հավաքածու է, չգիտեմ մի կուսակցություն, որի ծրագրերը վատն են, համարյա բոլորն իրար նման են։ Իրագործողների մեջ է խնդիրը․ նորմա՞լ մարդիկ են դա անում, թե՞ տգետները, թե՞ տխմարները, թե՞ հայրենիք չունեցողները, թե՞ մարդիկ, որ կարող են գրոշով երկիրը վաճառել, մտածելով, որ փոքրիկ սրիկայություն են անում, որը, մեծ հաշվով, պետությանը սպառնալիք չի։ Բայց այդ փոքրիկ սրիկաները լուսատտիկի նման շատանում են», նշել է նախկին ոստիկանապետը։

Մեկնաբանի հարցին, թե շատ է խոսվում, որ «ռեւանշիստական նկրտումներ ունեն հները, նման ձգտումներ ունե՞ք», նախկին ոստիկանապետը նշել է, թե չի կարծում, որ ինչ-որ բան ունի ապացուցելու։

«Քննադատել հետին հայացքով, փորձելով պատմությունը ձեւափոխել, նորից գրել, ասել, թե 30 տարվա մեջ ոչինչ չի արվել․․․ Եթե 30 տարի ոչինչ չարվեր, այսօր իրենք չէին կարող գալ եւ «կառուցել»։ Ինձ հոգնեցրել է այն, ինչը ես տեսնում եմ՝ այդ ատելությունը, ոտնձգությունները, այդ դատարկ խոսքերը, այդ եկեղեցի փնովելը, մի բան ասելը եւ ուրիշ բան անելը․․․ Ես չեմ ուզում մտնել քաղաքական բորշչի մեջ, ես պետության մարդ եմ։ Ինձ նմանը ոտքի է կանգնում եւ գլուխ է բարձրացնում, երբ տեսնում է, որ պետությունը սպառնալիքի տակ է, իսկ հիմա շատ բաներ եմ տեսնում, որ իմ պետությունը սպառնալիքի տակ է․ Սկսած այդ կոնվենցիաներից, հիմա էլ ասում են՝ Բեյրութից մեր մարդկանց բերենք-լցնենք այստեղ։ Է, շարունակեք այդպես։ Սկզբում տունդ կառուցիր։ Ամեն ինչ դիլետանտիզմի մակարդակի է հասել․ ամեն մեկը պետք է զբաղվի այն գործով, որը կարողանում է։ Երիտասարդ պաշտոնյան պետք է դիմի նրան, որը փորձ ունի, դա այդ փորձն ունեցողին չի պետք, այլ նրան, ով չունի այդ փորձը,  դատարկ գոռոզությունը այն մարդու, որի թուրն աջուձախ է կտրում, կարող են այդ թուրը ձեռքիցդ խլել ու աջուձախ կտրել քեզ։ Չի կարելի վախեցնել հասարակությանը, չի կարելի վախեցնել ժողովրդին, չի կարելի սպառնալ ժողովրդին, չի կարելի խաբել ժողովրդին, չի կարելի հնարել ժողովրդի մասին», ասել է Վլադիմիր Գասպարյանը։

«Իրեն հարցաքննե՞լ են այս 2 տարվա ընթացքում»  հարցին ի պատասխան նախկին ոստիկանապետն ասել է, թե 2 տարի զբաղված են իրեն հարցաքննելով․

 «Մի քանիսով էլ մեղադրանք կա, բայց իրենք գիտեն, որ այդպես չէ, ինձանից լավ գիտեն, խոսելիս էլ աչքերիս մեջ չեն նայում, ակնարկում են, թե վերեւից են ասում։ Ձեր ստեղծած ոստիկանության համեմատ մենք սուրբ էինք։ Այն ինչ ես եմ տեսնում՝ վատ եմ զգում դրանից։ Մարդկանց չի կարելի վախեցնել, մարդիկ հիմա վախենում են հեռախոսով խոսելիս, վախեցած ժողովուրդն իշխանության կողքին չի կանգնում, դասալքում է իր իշխանություններին։ Ես այդ «դուխով» բառը չեմ սիրում, արժանապատվություն է պետք։ Ոստիկանը պետք է մարդասեր լինի, դա մարդասիրական մասնագիտություն է, հիմա հաճախ եմ տեսնում, որ իշխանություն ունեցողներն ուզում են իշխանություն ցույց տալ, նաեւ ուզում են խոնարհվելով վեր բարձրանալ։ Դուխը առանց խելքի, նշանակում է մի օր մեկի գլուխն ես ուտելու կամ քոնն են ուտելու, խելքով մարդն էլ առանց դուխի նստում է մի անկյունում ու ոչ մեկին պետ չի։ Խելքն ու ոգին համատեղել է պետք», ասել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բուհերից մեկը առաջինն է հրաժարվել դիպլոմային աշխատանքներից՝ արհեստական բանականության պատճառով. ՌԴՄերցը հայտարարել է ՆԱՏՕ-ն «ավելի եվրոպական» դարձնելու իր ցանկության մասինՈւրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանում է«SAS» սուպերմարկետի մենեջերը լուսանկարել է նույն սուպերմարկետի աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունըApple-ը 2027 թվականին կթողարկի ամբողջովին նոր Apple WatchLouis Vuitton-ը ներկայացրել է 3,3 միլիոն ռուբլի արժողությամբ հեծանիվԶելենսկին փակ հանդիպում է անցկացրել Կիևի մոտակայքումՎանում հանդիպել են հայ և թուրք գործարարներըԻռլանդիան ցանկացել է Ուկրաինային տրամադրել 17 տարվա անսարք զրահապատ մեքենաներԵրևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանը Ֆրանսիայում հայտարարվել է 2027 թվականի նախագահական ընտրությունների ամսաթիվըԼուկաշենկոն ներում է շնորհել 32 մարդու Եթե համապետական ընտրություն լինի՝ ակնհայտա լինելու, որ մնացած 14 ուժերին ձայն տալու իմաստ չկաՀենրիխ Մխիթարյանը մինչև 2027 թվականը կմնա «Ինտերում»Հունիսին համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է նոր ռեկորդային մակարդակի«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներԻռլանդիան առաջարկել է Ուկրաինային զրահամեքենաներ՝ փաստացի հեռանալով ռազմական չեզոքությունիցՓաշինյանը մասնակցել է ՊՊԾ կազմավորմանը նվիրված նիստին․ մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևներիՈւռուցքաբանը քաղցկեղի մի տեսակ անվանել է «լուռ մարդասպան»Բացահայտվել է շաքարի փոխարինիչների անսպասելի վտանգըՀակակոռուպցիոն կոմիտեն՝ ծանրաբեռնված աշխատանքի, ձայնագրությունների բացահայտման մասինԱՄԷ բեռնափոխադրումները վերադառնում են իրանական երթուղիԿա ընկալում, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը գործում է նախկին պաշտոնյաների դեմ. Փաշինյան Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել. Սրբուհի Գալյան (տեսանյութ) Օրակարգում՝ ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր. քննարկում ԿԳՄՍՆ-ում ՀԱՊԿ-ն կոչ է արել ստեղծել կիբերսպառնալիքներին արձագանքելու համատեղ մեխանիզմներՕրբելյան․ ԲՀԿ-ի մանդատների հարցը պետք է վերանայվիԸնկերությունները կրկին աշխատանքի են ընդունում աշխատակիցների․ արհեստական բանականությունը չի արդարացրել սպասելիքներըՂազախստանի նոր միապալատ խորհրդարանի ընտրությունները կկայանան օգոստոսի 23-ինՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Միշուստինի և Փաշինյանի միջևՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ դաշինքը հասել է ռազմական ծախսերի աճի սահմանինԵրևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել էԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները անուղղակի բանակցություններ են սկսել ԴոհայումՔննչական մարմինը պահանջում է ևս երկու ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքըՀորմուզի նեղուցը կդառնա անվճար.Պաշտոնից ազատումներ և նշանակում՝ Փաշինյանի որոշմամբReuters. Կիևը ԵՄ երկրներից 6.6 միլիարդ եվրո փոխհատուցում է պահանջելԹուրքիան հայտնել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային թեմաներըՀայկ Սարգսյան․ «Հնարավոր է՝ հետո էլ ընդհանրապես չուզեմ վերադառնալ»Հայաստանը խստացնում է ձկան արտահանման կանոնները դեպի ԵՄ Հայաստանը չի արձագանքի Իսրայելի նախաձեռնությանը․ ԱԳՆ-ն բացատրել է պատճառը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին«Բարսելոնան» ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը «Պետական շահը մի կողմ է դրել». Հայկ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասինՈւկրաինան ԵՄ-ից 6.6 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է խնդրելՄնացական Սաֆարյան․ ԹՐԻՓՓ-ը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումների շրջանակումՀայ-ադրբեջանական հարաբերություններում առկա է դրական օրակարգ, թեև ժամանակ առ ժամանակ հնչում են ապակառուցողական բնույթի հայտարարություններ. Մնացական ՍաֆարյանՀուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը
Ամենադիտված