«Հրապարակ». Նարինյանի կալանքը զայրացրել է դատավորներին
Հայկական Մամուլ«Հրապարակը» գրում է. «Դատական համակարգում քննարկում են ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի գործն ու կալանավորում։ Երեկ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրա պաշտպանների բողոքը եւ Նարինյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Հիշեցնենք, Գևորգ Նարինյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։
Բայց դե, պարզ է, մինչեւ դատարան հասնալեը երկար ճանապարհ կա եւ այս գործն էլ իշխանությունը կօգտագործի իր փիառի համար, կարծում են դատավորները։ Նրանց հատկապես զայրացրել է այն, որ այսպես հեշտությամբ դատավոր են կալանավորում։ Նրանք ասում են՝․ «Էլի թող գործ հարուցեին, քննեին, բայց կալանավորելու իմաստը ո՞րն է՝ դատական համակարգը ավելի շատ վարկաբեկե՞լը»։