Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել
Համաշխարհային ՄամուլՕգոտոսի 10-ի կառավարության նիստի ժամանակ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է իր հրաժարակաի և խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշենք, որ օրերս հարժարականներ էին ներկայացրել Լիբանանի մի շարք նախարարներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուններ են եղել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։Հայտնի է 220 զոհի և 6000 վիրավորի մասին։ Կան նաև անհետ կորածները։ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։
Պայթյունի հաջորդ օրերին երկրում հակակառավարական բողոքի ակցիաներ են անցկացվել։