Օրակարգում՝ ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր. քննարկում ԿԳՄՍՆ-ում Օրբելյան․ ԲՀԿ-ի մանդատների հարցը պետք է վերանայվի ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Միշուստինի և Փաշինյանի միջև Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները անուղղակի բանակցություններ են սկսել Դոհայում Քննչական մարմինը պահանջում է ևս երկու ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքը Հորմուզի նեղուցը կդառնա անվճար.Պաշտոնից ազատումներ և նշանակում՝ Փաշինյանի որոշմամբ Հայկ Սարգսյան․ «Հնարավոր է՝ հետո էլ ընդհանրապես չուզեմ վերադառնալ» Հայաստանը խստացնում է ձկան արտահանման կանոնները դեպի ԵՄ Հայաստանը չի արձագանքի Իսրայելի նախաձեռնությանը․ ԱԳՆ-ն բացատրել է պատճառը «Բարսելոնան» ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը 

Լավ էս ինչքա՞ն մեր միջի մաղձով պիտի թունավորենք մեզ․ Նազենի Հովհաննիսյանը՝ Լևոն Արոնյանին քննադատողներին

Բլոգոսֆերա

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է շախմատիստ Լևոն Արոնյանի և նրա նոր ընտրյալի հասցեին քննադատություններ հնչեցնող մարդկանց։

«Մեր ազգային կոդը դարձել է դժբախտությունը, թշվառությունը, հուսահատությունն ու մահը:
Ինչու՞ է պետք անպայման մարդուն ընկալել միայն դժբախտության մեջ, սուտ զգացմունքով կարեկցել նրան, եթե կարելի է ուրախանալ նրա երջանկությամբ, իսկապես ու լիաթոք ուրախանալ նրա` սիրված լինելու հանգամանքից, նրա բարեկեցությամբ, կամ, թեկուզ անտարբեր թող լինեն, եթե չեն կարող «դիմանալ» ուրիշի երջանկությանը: Մի՞թե պարտադիր պիտի մահը պաշտենք: Լավ էս ինչքա՞ն մեր միջի մաղձով պիտի թունավորենք մեզ` սեփական երկրում ու սեփական ազգակցին, կամ թեկուզ օտարին: Դեռ որքա՞ն կյանքեր պիտի դրվեն զոհասեղանին, որ այս հասարակության «արյան» ծարավը հագենա, որքա՞ն անսեր ու խորտակված ճակատագրեր պիտի կործանեն, որ բավարարվեն: Մի՞թե չի կարելի ուրախանալ, որ մարդը ծանրագույն կորստից հետո սեր է գտնում, մի՞թե չի կարելի ոգևորվել, որ այս դժվարին ժամանակներում մի աղջկա սիրտ էլ է թև առնում: Մի՞թե չի կարելի մի քիչ տարբեր մտածող մարդուն չսևացնել, այլ մի նոր բան սովորել նրանից ու զարգանալ: Թե՞ պետք է անպայման լինեն քրտնահոտ, վատ ապրող, թշվառ, անկարող ու հավերժ դժբախտ, որ մեր հասարակությունն ընկալի տվյալ անձին իբրև «իր զավակ»: Ինչու՞ է միայն օտար հողում ապրող հայը հաջողակ ընկալվում կամ սիրելի լինում, ինչու՞ է Հայաստանի քարերի մեջ ծաղկած ծաղիկն անպայման տրորվում, որ «նմանվի» բոլորին, չտարբերվի հանկարծ ու չլինի անուշաբույր:
Մենք ազգովին պիտի փոխենք տեսլականը: Դժբախտության կոդը անեծք է: Անիծված հողը հաց չի տալիս:
Հ.Գ. Ոչ իմ սիրելի ընկեր Լևոն Արոնյանը, ոչ իր չքնաղագեղ սերը, իմ պաշտպանության կարիքը չունեն երջանիկ լինելու համար: Նրանք իրար են գտել, իսկ կյանքի իմաստն ու շարունակությունը հենց դա է, որ կա:
Միայն շատ, շատ ցավալի է, որ մենք ուզում ենք տեսնել խավարով պատված մարդկանց, այլ ոչ թե սիրո լույսով ճառագողներին:
Ցավալի է:
Հ.Գ.Գ. Ես ժպտում եմ իմ բոլոր ցավերի ու ապրածների միջով, ժպիտս եմ տարածում ու սեր տալիս, որովհետև մեզնում պակասավոր է դարձել հենց պարզ, մարդկային սերն ու ընկերական ժպիտը, իսկ դժբախտություններին սնել պետք չէ, նրանք արդեն ճիվաղների պես մեր շարքերում են ու քայքայում են` ներսից:
Սիրո լույսերը վառեք: Բավ է»,-գրել է դերասանուհին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օրակարգում՝ ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր. քննարկում ԿԳՄՍՆ-ում ՀԱՊԿ-ն կոչ է արել ստեղծել կիբերսպառնալիքներին արձագանքելու համատեղ մեխանիզմներՕրբելյան․ ԲՀԿ-ի մանդատների հարցը պետք է վերանայվիԸնկերությունները կրկին աշխատանքի են ընդունում աշխատակիցների․ արհեստական բանականությունը չի արդարացրել սպասելիքներըՂազախստանի նոր միապալատ խորհրդարանի ընտրությունները կկայանան օգոստոսի 23-ինՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Միշուստինի և Փաշինյանի միջևՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ դաշինքը հասել է ռազմական ծախսերի աճի սահմանինԵրևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել էԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները անուղղակի բանակցություններ են սկսել ԴոհայումՔննչական մարմինը պահանջում է ևս երկու ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքըՀորմուզի նեղուցը կդառնա անվճար.Պաշտոնից ազատումներ և նշանակում՝ Փաշինյանի որոշմամբReuters. Կիևը ԵՄ երկրներից 6.6 միլիարդ եվրո փոխհատուցում է պահանջելԹուրքիան հայտնել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային թեմաներըՀայկ Սարգսյան․ «Հնարավոր է՝ հետո էլ ընդհանրապես չուզեմ վերադառնալ»Հայաստանը խստացնում է ձկան արտահանման կանոնները դեպի ԵՄ Հայաստանը չի արձագանքի Իսրայելի նախաձեռնությանը․ ԱԳՆ-ն բացատրել է պատճառը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին«Բարսելոնան» ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը «Պետական շահը մի կողմ է դրել». Հայկ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասինՈւկրաինան ԵՄ-ից 6.6 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է խնդրելՄնացական Սաֆարյան․ ԹՐԻՓՓ-ը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումների շրջանակումՀայ-ադրբեջանական հարաբերություններում առկա է դրական օրակարգ, թեև ժամանակ առ ժամանակ հնչում են ապակառուցողական բնույթի հայտարարություններ. Մնացական ՍաֆարյանՀուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ Հունիսին Իսպանիայում շոգի պատճառով մահացել է առնվազն 900 մարդԿարելի է ասել՝ չենք ունեցել ԿԸՀ. ԽուդոյանԺպիտ, որը մնաց մարդկանց սրտերում․ այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ Ռուսաստանի մասին մտքերը իրեն թույլ չեն տալիս քնել Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր (տեսանյութ) Վենեսուելայի երկինքը կարմիր է դարձել երկրաշարժից հետոՀայաստանում գազը կթանկանա՞FT. Ավիաընկերությունները կոչ են անում ֆոն դեր Լայենին թեթևացնել ԵՄ սահմանային ստուգումները1միլիոն դրամից-150 հազար դոլլար. քաղաքացիները զեղծարարությունների պատճառով գումար են կորցրել«Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. վնասը լրիվ վերականգնել է Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է Ընտրությունները աննախադեպ էին, ԲՀԿ-ն հայտնվել էր անցողիկ սահմանին, բայց արվեց ամեն ինչ՝ ԱԺ չմտնի (տեսանյութ) Վենս. Հռոմի պապի դիրքորոշումը ներգաղթի հարցում անհանգստացնում է ԱՄՆ-ինՌԴ-ն սանկցիաների 2-րդ խոշոր փաթեթն է պատրաստում․ ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանումՄիացյալ Նահանգները ավելի քան 900 զինվորական է ուղարկել Վենեսուելա Հայտարարվել է, որ 70% ընտրակաշառքով է ընտրել, ուրեմն պետությունը չի ապահովել հավասար պայմաններՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինելուԿԸՀ նախագահը ՔՊ-ի հիմնադիր անդամ է եղել, սա չի՞ ստվերում ամբողջ ընտրական գործընթացը. ՎարդևանյանAP. Վենսը առաջատար դեր է ստանձնել Իրանի հետ երկխոսության մեջԴեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամային իրավիճակին «Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Հասմիկ ԱվագյանըՀուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում
Ամենադիտված