Արցախի նախագահը Արթուր Մկրտչյանին եւ Արմենակ Ուրֆանյանին հետմահու պարգեւատրում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով (տեսանյութ)
Արցախ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնեց: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնում եմ հանդիսավոր պայմաններում:
Փա՛ռք հայոց նորագույն պատմությունը կերտող բոլոր հերոսներին»:
Նյութի աղբյուր՝ news.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)