Արգենտինայի նախագահը հորդորել է Լիոնել Մեսսիին ավարտել կարիերան հայրենիքում. Marca
Սպորտ
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին հորդորել է կարիերան ավարտել «Newells old boys»֊ում։ «Դուք մեզանից յուրաքանչյուրի սրտում եք, և մենք համարձակություն չենք ունենա երբևէ տեսնել Ձեզ «օտար հողում»: Մեզ հաճույք պատճառեք և ավարտեք ձեր կարիերան«Newells old boys»֊ում: Սա ձեր ակումբն է», - ասել է Ֆերնանդեսը, մեջբերում է Marca-ն՝ հղում անելով C5N հեռուստաալիքին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեսսին «Բարսելոնային» հայտնել է, որ ցանկանում է դադարեցնել գործող պայմանագիրը: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ 33-ամյա հարձակվողը նաև հայտարարել է անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու իր ցանկության մասին: Ըստ լրատվամիջոցների՝ արգենտինացու համար հավանական մրցակիցներ են ֆրանսիական «ՊՍԺ»֊ն և իտալական «Յուվենտուսը»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)