Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները Անօդաչու թռչող սարքերը հարվածել են օկուպացված Ղրիմի Սաքսկայա ջերմաէլեկտրակայանին ԱԱ-2026. Խորվաթիայի հավաքականը հաղթեց Գանային և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում հետկոնֆլիկտային գործընթացները Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ՌԴ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կոնստանտինովկա քաղաքին ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿ 

«Գագիկ Ծառուկյան, ժողովուրդ, հանրահավաք և իշխանական անկառավարելի մեծ վախ»

Բլոգոսֆերա
ԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Գագիկ Ծառուկյան, ժողովուրդ, հանրահավաք և իշխանական անկառավարելի մեծ վախ
 
«Պոպուլիզմ», «մանիպուլյացիա» և «ֆեյք» բառերը վերջին երկու տարվա ընթացքում ամենաշատ գործածված բնորոշումներն են եղել իշխանության հասցեին: Եվ սա պատահական չէ: Սա իշխանության հստակ գնահատականն է:
 
Նորելուկ իշխանությունները ամենավերին մակարդակով հարմար տեղավորվեցին նախկինների համար կարված կոստյումների մեջ, ասեմ ավելին, կոստյումը դեռ մի քիչ էլ «լայնացրեցին», որ իրենց ամբիցիաների ու ախորժակի վրա լավ նստի: Ինչ խոսք, տպավորիչ տեսարան է, հեղափոխականները՝ նախկինների կոստյումներում:
 
Քաղաքական մշակույթը հայտնի բակային խաղի՝ «չլիկ դաստայի» մակարդակին իջեցրած փողոցային քաղաքական էլիտան ինքնապաշտպանական ռեֆլեքսով հարձակվում է բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվում են նորելուկների սխալը մատնանշել:
Վստահ եմ, որ բոլորիդ մտքին նույն մարդը եկավ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ժողովրդի կողմից հստակ հարգանք և վստահություն վայելող անձ, ում նկատմամբ ՄԵԾ վախի հոտը Կառավարական N1 տնից կիլոմետրերի վրա տարածվում է:
 
Պետբյուջեի հաշվին պահվող ֆեյքերի ՊՈԱԿ-ը, իշխանամերձ և իշխանահպատակ ԶԼՄ-ների մի ողջ ցանց՝ մի խոսքով իշխանական հակաքարոզչության ողջ պերճանքն ու թշվառությունը, այս օրերին դրսևորվում է Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի և անձի նկատմամբ:
Ցավոք թե բարեբախտաբար, իշխանական հակաքարոզչությունը ուղիղ էկվիվալենտ է իշխանական պրոֆեսիոնալիզմին՝ այսինքն կիսագրագետ է: Համացանցով մեկ ողողված, իսկ հաճախ էլ՝ կիսագրագետ պաշտոնյաների շուրթերից հնչող և Գագիկ Ծառուկյանին վերաբերող բոլոր թեզերը 1 րոպեում կարելի է փուչիկի նման պայթեցնել:Գանք հերթով:
 
1. Որպես «ծանր հրետանի» դաշտ է նետվել Գագիկ Ծառուկյանի՝ հակապետական ուժ լինելու թեզը: Տրամաբանական հարց՝ բա ա՛յ անգրագետներ, էդ «հակապետական» ուժի հե՞տ էիք հայտնի Հուշագիրը կնքում, էլ չասեմ, որ էդ «հակապետական» ուժն է ձեզ լեգիտիմացրել Խորհրդարանում: Ամոթը լավ բան է, հիշեք, միշտ պետք է գալիս:
Եվ հանկարծ ձեզ բնորոշ տոնով չսվաղեք հանկարծ, թե իբր Հուշագիրը միայն արտահերթ ընտրություններին է վերաբերել, նայե՛ք նկարին, կարդացե՛ք նաև մյուս կետերը(դուք չեք ուզում հիշեք, բայց հիշեցնող միշտ կգտնվի) ու հանգիստ նստեք տեղներդ:
 
2. Գագիկ Ծառուկյանը վերջին ժամանակներս իր աջակիցների հետ հանդիպումների շարք է նախաձեռնել: ԱՄեն հաջորդ հանդիպում ավելի մարդաշատ է ու ջերմ, քան նախորդը: Եվ որքան մարդաշատ է հավաքը, այնքան բարձր է իշխանական ցայտնոտի աստիճանը: Նույն իշխանահպատակ և բյուջեից սնվող լրատվականները սկսում են անմիջապես ոռնալ, թե հավաքը սակավամարդ էր: Եթե նման լուր եք տեսնում, ուրեմն հաստատ իմացեք, որ հավաքը շատ հաջողված է եղել:Ու իշխանականների վախի ու տագնապի պատճառը հենց այն է, որ հավաքները ձնագնդի էֆֆեկտն ունեն:
 
3. Հաջորդը նախկինների հետ համագործակցության չարչրկված և բարոյալքված թեզն է:
Հարգելի՛ իշխանականներ, դուք վաղուց դասական նախկին եք, բառիս բուն և բառարանային իմաստով, նախկինների հետ համագործակցում եք դուք (Հովիկ Աղազարյանի՝ հայտնի ձայնագրությունը վկա, թե հեղափոխությունը իլյուզիա է) և ձեր շարքերում նախկիններին տեղավորում եք կրկին դուք:Եվ վերջի վերջո նախկիններին այսօր կատարելագործում եք դուք:Բավական է էս փոքր ազգը պառակտեք ավելի փոքր մասերի, ու՞մ ջրաղացին եք ջուր լցնում:
 
Հարգելի «դեմոկրատ» իշխանություններ հանրահավաքը մարդու և քաղաքական ուժի սահամանդրական իրավունքն է:Հասկանալի է, որ միայն հանրահավաքի մտքից ցնցակաթվածի մեջ եք ընկնում, բայց սովորեք ձեզ տիրապետել և մի մատնեք ի լուր բոլորի ձեր վախերը:
Որքան էլ փորձեք այս օրերին ձեր առանց այն էլ կեղտոտ ագիտացիայով բոլոր կարմիր գծերը անդառնալիորեն հատել, միևնույնն է, «Բարգավաճ Հայաստանը» նայում և գնում է առաջ՝ ռեսուրսն ու էներգիան ներդնելով բարգավաճ երկիր կառուցելու մեջ: Այնպես որ, խնայեք բյուջեի փողերը, հակաքարոզչությունը ԲՀԿ-ի դեմ չի աշխատելու»։
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները Անօդաչու թռչող սարքերը հարվածել են օկուպացված Ղրիմի Սաքսկայա ջերմաէլեկտրակայանինԱԱ-2026. Խորվաթիայի հավաքականը հաղթեց Գանային և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում հետկոնֆլիկտային գործընթացները Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ՌԴ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կոնստանտինովկա քաղաքին ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբՇաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները կշահեն հունիսի 29-ից հուլիսի 5-ը Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գլոբան նշել է կենդանակերպի երկու նշանների, որոնք հուլիսի առաջին կեսին կբռնեն բախտի «պոչից» Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու ԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանից «Պողպատի արվեստը». վերջին Hyundai Elantra-ն ունի նորագույն դիզայն և ժամանակակից տեխնոլոգիաներ ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումՊաղպաղակից հետո ձմերուկ ուտե՞լ. բժիշկները պարզաբանում են տարածված միֆըԱրևահարում․ ովքե՞ր են առավել խոցելի և ինչպես պաշտպանվելՔաղցր վտանգ՝ մեկ շշի մեջ․ ինչու՞ է պետք սահմանափակել գազավորված ըմպելիքներըՍերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասինԶգուշացեք օձերից․ Հայաստանում սկսվել է վտանգավոր շրջանըԵվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրըՊակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժԷԼՈՍ մազահեռացում․ այն, ինչ գեղեցկության սրահներում հաճախ չեն ասումՎենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ըՄասնագետը բացատրել է՝ ինչպես ճիշտ պատրաստել բնակարանը արձակուրդ մեկնելուց առաջՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըՈւկրաինան հայտարարել է «Իսկանդերի» անալոգ համարվող բալիստիկ հրթիռի փորձարկման մասինՌուսաստանի դեմ պատժամիջոցները վավեր չեն միջազգային իրավունքի համաձայն. ԵՄԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-իցՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ինՌաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողովԻրանն ԱՄՆ-ին սպառնում է կոշտ պատասխանով Նեթանյահուն նշել է` ինչ պայմանով Լիբանանից դուրսս կբերի իսրայելական զորքերըԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԿոնգոյում Էբոլա տենդի դեպքերի թիվը գերազանցել է 1,2 հազարըԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմՀայտնի դերասանուհին զոհվել է Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքովԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԵրևանում վրաերթի է ենթարկվել Վլադիմիր Գասպարյանի թոռըՌուսական գինիների առաջխաղացումը ԱՄՆ շուկայում կարող է տևել տարիներ․ փորձագետ
Ամենադիտված