Բարսելոնայի նախագահի թեկնածու Բենեդիտոն առաջարկել է քանդել «Կամպ Նոուն»
Սպորտ
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ագուստի Բենեդիտոն իր նախընտրական արշավի շրջանակներում առաջարկել է քանդել «Կամպ Նոուն» և նոր մարզադաշտ կառուցել «կապտանռնագույնների» համար, հաղորդում է As֊ը: Բենեդիտոն երկուշաբթի օրը ներկայացրեց իր թեկնածությունը: Նա առաջարկել է երկու տարբերակ՝ կամ քանդել «Կամպ Նոուն» և տնային հանդիպումներ անցկացնել «Լուիս Կոմպանիս» օլիմպիական մարզադաշտում՝ նոր մարզադաշտի կառուցման ընթացքում, կամ կառուցել նոր համալիր Սանտ Ջոան Դեսպի քաղաքում:
Խոսեպ Մարիա Բարտոմեուն հոկտեմբերին լքել էր «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը: Ակումբի նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հունվարի 24-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան