«Հրապարակ». Արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ երեկոյան հինգին, ԱԺ ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցություններն արտահերթ նիստ կհրավիրեն՝ սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով:
Բանն այն է, որ ռազմական դրության պայմաններում հնարավոր չէ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Եթե հաջողվի չեղարկել ռազմական դրությունը, քանի որ դրա համար իմքայլականները պետք է առնվազն 25 ձայնով աջակցեն, հաջորդ քայլը կլինի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը երկու անգամ փորձել է, սակայն առաջին անգամ իմքայլականները չեն ներկայացել նիստին, իսկ երկրորդ անգամ դեմ են քվեարկել»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին