«Հրապարակ». Ինչ պաշտոն կզբաղեցնի Արտակ Բեգլարյանը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արտակ Բեգլարյանը հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարվելու մասին՝ տեղեկացնելով, որ այլ աշխատանքի է անցնելու:
Մենք տեղեկացանք, որ Բեգլարյանը կտեղափոխվի ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատակազմ, չի բացառվում, որ զբաղեցնի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իսկ թե ով կնշանակվի նրա փոխարեն, դեռեւս թեկնածուի փնտրտուքի մեջ են»: