«Յուվենտուսը» առաջին պարտությունը կրեց Իտալիայի առաջնությունում
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսը» խոշոր հաշվով պարտվեց «Ֆիորենտինային» ու առաջին պարտությունը կրեց Իտալիայի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանում: Թուրինում կայացած հանդիպումն ավարտվեց 3: 0 հաշվով: Գոլերը խփեցին Դուշան Վլահովիչը և Մարտին Կասերեսը։ Տանտերերի դարպասը խփած մյուս գնդակը Ալեքս Սանդրոյի ինքնագոլի արդյունքն էր: Խուան Կուադրադոյի հեռացվելուց հետո «Յուվենտուսը» 18-րդ րոպեից խաղում էր տասը խաղացողով։
«Ֆիորենտինան» վաստակեց 14 միավոր և 15-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: «Յուվենտուսը» 24 միավորով չորրորդն է՝ 7 միավորով հետ մնալով «Միլանից» առաջատարից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան