Իսրայելցի տղամարդը COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո մահացել է սրտի կաթվածից
Համաշխարհային ՄամուլԻսրայելի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ տարեց իսրայելացին մահացել է սրտի կաթվածից՝ Pfizer կորոնավիրուսի պատվաստանյութ ստանալուց հետո։ Նախնական ստուգումը չի հայտնաբերել պատվաստումների հետ կապը: «75-ամյա մի տղամարդ, սրտի հիվանդությամբ և քաղցկեղով տառապող, ով անցյալում ունեցել է մի քանի սրտի կաթված, այս առավոտ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և պատվաստվելուց անմիջապես հետո մահացել է իր տանը», - ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ: Գործակալությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել պատահարի հետաքննության համար, գրում է աղբյուրը։