Սամվել Կարապետյանը վերջին մեկ տարում 1,533 միլիարդ դոլար է կորցրել․ Forbes
Համաշխարհային ՄամուլForbes ֆինանսատնտեսական ամսագիրը կազմել է տասը ամենահարուստ ռուս գործարարների ցուցակը, որոնք այս տարի կորցրել են իրենց կարողության մի մասը ճգնաժամի և կորոնավիրուսի ֆոնին: «Forbes- ը համեմատել է 200 ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունները 2019-ի և 2020-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ և պարզել, թե նրանցից ով է ամենաշատը տուժել տեղի ունեցածից», - նշում է թերթը: Ըստ ներկայացված տեղեկատվության, ընդհանուր առմամբ, այս տարի ռուս օլիգարխները կորցրել են 17,598 միլիարդ դոլար: Forbes-ի վարկանշային աղյուսակում ներառված է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Նրա կարողությունը, ըստ պարբերականի տվյալների, այս տարի կրճատվել է 1,533 միլիարդ դոլարով։