Բայդենը ԱՄՆ-ին հորդորել է արձագանքել Ռուսաստանի «մարտահրավերներին»
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ասել է, որ երկիրը պետք է կազմակերպի իր պաշտպանական գերակայությունները այն վտանգի ֆոնին, որը, նրա կարծիքով, գալիս է Ռուսաստանից և Չինաստանից:
«Մենք խոսել ենք տարբեր ռազմավարական դժվարությունների մասին, որոնց մենք բախվելու ենք Ռուսաստանից և Չինաստանից, և այն բարեփոխումների մասին, որոնք մենք պետք է իրականացնենք, որպեսզի պատասխանենք այս մարտահրավերներին հնարավորինս ուժեղի դիրքում», - ասել է նա ազգային անվտանգության ոլորտի փորձագետների հետ ճեպազրույցից հետո: Ըստ նրա, բարեփոխումները ենթադրում են «պաշտպանության ոլորտում առաջնահերթությունների թարմացում՝ հետագայում ագրեսիային ավելի լավ հակազդելու համար»: «Ժառանգական համակարգերի արդիականացման մեջ չափազանց շատ ներդրումներ կատարելու փոխարեն մենք պետք է նորարարություններ անենք և վերանայենք աճող սպառնալիքները նոր ոլորտներում, ինչպիսին են կիբերտարածքը», - ավելացրել է Բայդենը։