Ադենի օդանավակայանում կառավարության ժամանելուն պես հզոր պայթյուն է որոտացել
Համաշխարհային ՄամուլՀարավային Եմենի մայրաքաղաք Ադենի օդանավակայանի ժամանման սրահում ուժեղ պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայից այնտեղ ինքնաթիռով կառավարական պատվիրակության ժամանման պահին, հայտնել է նահանգի տեղական աղբյուրը: «Կան զոհեր և վիրավորներ, բայց այդ ժամանակ նախարարները եղել են ինքնաթիռում, նրանք չեն վիրավորվել», - ասել է աղբյուրը: Նրա խոսքով՝ բոլոր նախարարներին տեղափոխել են Ադենի կառավարական պալատ: Դեկտեմբերին Եմենի նախագահ Աբդու Ռաբբու Մանսուր Հադին, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում, նշանակեց 24 նախարարներից բաղկացած նոր կառավարություն, որում ընդգրկված են Հարավային Եմենի Անցումային խորհրդի հինգ ներկայացուցիչներ: Չորեքշաբթի օրը նոր կառավարությունը Ռիադից ժամանեց Ադեն, որը դարձել է Եմենի միջազգայնորեն ճանաչված իշխանությունների ժամանակավոր մայրաքաղաքը։