Հրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելը ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան Կարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասին Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոն Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում 6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունը Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր Դեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարով Պատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներ Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան 

2021-ի առաջին իսկ րոպեները պետք է դառնան այն զրոյական կետը, որից մենք սկսում ենք մեր ազգային նոր վերելքը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Տեսանյութեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հանդես է եկել ուղերձով, որտեղ ասվում է.

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում.

Նույնիսկ դժվար է հավատալ, որ ընդամենը րոպեներ են մնացել 2020 թվականի ավարտին: Ավարտվում է մի տարի, որի դառնությունը դեռ երկար կուղեկցի մեզ: Ծանր հետեւանքներով պատերազմ, կորոնավիրուսի համավարակ՝ այս հանգրվաններով կհիշվի 2020 թվականը մեր ժողովրդի պատմության մեջ:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր նահատակների՝ պատերազմի ընթացքում, պատերազմի հետեւանքով զոհված մեր եղբայրների եւ քույրերի ընտանիքների հետ են: Նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, ամուսինների, եղբայրների եւ քույրերի:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր անհետ կորած զինվորների ընտանիքների հետ են՝ նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, եղբայրների եւ քույրերի:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր գերեվարված հայրենակիցների ընտանիքների հետ են՝ նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, եղբայրների եւ քույրերի:

Այս ընթացքում նրանցից շատերի հետ հանդիպելու, շփվելու առիթ եմ ունեցել ու պիտի ասեմ՝ սա այն դեպքն է, երբ վիշտը մարդկանց դարձնում է մոտիկ ու հարազատ: 2020 թվականի ավարտին մենք, ցավոք, դեռեւս չենք հասցրել պարզել մեր բոլոր անհետ կորածների ճակատագիրը, չենք կարողացել վերադարձնել մեր բոլոր գերիներին, եւ ուզում եմ բոլորի ընտանիքներից ներողություն խնդրել այս իրավիճակի համար, առանց խոսելու պատճառների մասին, որովհետեւ ամանորյա ուղերձը գործնական մանրամասների քննարկման պատեհ հարթակ չէ:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մարտական հերթապահության մեջ գտնվող մեր զինվորների, սպաների, գեներալների՝ մեր բանակի, մեր սահմանապահների հետ են, ովքեր հերոսական ջանքեր են գործադրում ետպատերազմական իրավիճակը կայունացնելու եւ անվտանգության զգացողությունը վերականգնելու համար:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը ոստիկանության ու անվտանգության մարմինների աշխատողների հետ են, ովքեր օրնիբուն ապահովում են անվտանգությունն ու հասարակական կարգը Հայաստանի Հանրապետությունում:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր բժիշկների, բուժաշխատողների հետ են, ովքեր հերոսական պայքար էին մղում եւ շարունակում են մղել կորոնավիրուսի համավարակի դեմ, եւ պատերազմի ալիքը պայքարի երկրորդ ճակատ բացեց նրանց համար եւ նույնքան հերոսական աշխատանքի շնորհիվ մեր բժիշկները մեր վիրավորների հազարավոր կյանքեր փրկեցին:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մեր զինծառայողների, քաղաքացիական անձանց հետ են, եւ ուզում եմ հատկապես նրանց ասել՝ կյանքը չի ավարտվել, եւ դուք դեռ ձեր անձնական ավանդը կբերեք Հայաստանի հզորացման գործին:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը պատերազմից վերադարձած մեր եղբայրների ու քույրերի հետ են, ովքեր մտքով հաստատապես դեռ մարտի դաշտում են, նորովի են վերապրում առաջնագծում իրենց անցկացրած ամեն րոպեն ու վայրկյանը:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր այն հայրենակիցների հետ են, ովքեր պատերազմի բերումով զրկվել են օթեւանից, տնից: Կրկին նույն պատճառով չեմ ուզում պատմել, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկել, ձեռնարկում եւ կձեռնարկի՝ նրանց խնդիրներին լուծում տալու համար: Ամեն անհրաժեշտը, իհարկե, կարվի:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը Արցախի մեր հայրենակիցների հետ են: Մեր սիրասուն Արցախը ապրում է չափազանց դժվար օրեր: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունն, իհարկե, անվտանգության էական երաշխիքներ է ստեղծում Արցախի մեր հայրենակիցների համար: Նաեւ՝ Արցախի կարգավիճակը մեզ համար շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն, եւ այս ուղղությամբ քաղաքական, դիվանագիտական ջանքեր պիտի գործադրվեն շարունակաբար:
Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը Սփյուռքի մեր հայրենակիցների հետ են: Ձեր սերն ու ամենօրյա գորովանքը Արցախի ու Հայաստանի նկատմամբ զգալի է նույնիսկ հազարավոր կիլոմետրերից, եւ մեր ամբողջությունը որեւէ ձեւով չի կարող խաթարվել: Մենք բոլորս դա գիտենք:

Ամանորյա այս երեկոյին, սակայն, մեր սրտերն ու մտքերը առավելապես մեր երեխաների հետ են, որոնք այս տարի զրկվեցին ամանորյա հեքիաթից: Մեր ազգային մտածողության եւ մտածելակերպի մեջ երեխաներն ու նրանց ապագան ամենակարեւոր շարժառիթն են, եւ ես մտածում եմ, թե, ի վերջո, ի՞նչ պետք է անենք մենք մեր երեխաների համար այս դժվարին իրավիճակում:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռազմական լայնածավալ գործողությունները դադարել են, բայց պատերազմն ունի ետցնցումներ: Այդ ետցնցումներն ունեն երբեմն մարտական, երբեմն բարոյական, երբեմն հոգեբանական, երբեմն քաղաքական բնույթ, եւ մեր մեծագույն խնդիրն այդ ետցնցումներին դիմակայելն է, Հայաստանում, Արցախում, Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունն ապահովելը, այդ կայունության ապահովման համար որոշումներ կայացնելը:

Այսօրվա ընթացիկ խնդիրները կարգավորելը եւ րոպե առաջ ապագայի կառուցման գործին լիարժեք տրվելը մեր մեծագույն պարտքն է՝ մեր երեխաների, մեր հայրենիքի, մեր ժողովրդի առաջ: Ի՞նչ ապագա ենք մենք տեսնում մեր երկրի, մեր երեխաների, մեր ժողովրդի համար. սրանք հարցեր են, որոնք կարեւոր են ոչ միայն վաղվա, այլեւ այսօրվա խնդիրները լուծելու համար:

Մենք պետք է Հայաստանը կառուցենք նորովի, մենք պետք է Արցախը կառուցենք նորովի, մենք պետք է մեր լավատեսությունը կառուցենք նորովի, եւ ուզում եմ, որ 2021 թվականը սկսենք հենց այսպիսի տրամադրությամբ: Արցախի շուրջ, Հայաստանի շուրջ միջավայրը փոխվել է: Մեր կռիվն ու պայքարը նրա համար էր, որ միջավայրի նման փոփոխություն տեղի չունենա:

Բայց այսօր կան իրողություններ, եւ մենք պիտի առերեսվենք այդ իրողությունների հետ, որովհետեւ իրավիճակը կառավարելու անհրաժեշտ նախապայման է սա: Քաոսի, խուճապի, վախի տրամաբանությունը պետք է հաղթահարվի րոպե առաջ, րոպե առաջ պետք է հաղթահարվեն բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են այսպիսի իրողությունների ծավալմանը: 2021 թվականի առաջին իսկ րոպեները պետք է դառնան այն զրոյական կետը, որից մենք սկսում ենք մեր ազգային նոր վերելքը:

Ի՞նչ է հարկավոր սրա համար:

Նախեւառաջ՝ անվտանգության նոր միջավայրի կահավորում, որի կարեւորագույն բաղադրիչ է բանակի բարեփոխումների մեկնարկը եւ մեր անվտանգային հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը եւ այս համատեքստում անվտանգային նոր երաշխիքների ստեղծումը:

Հաջորդ կարեւորագույն խնդիրը վստահելի դատական համակարգի հաստատումն է, որի բացակայությունը շարունակում է մեր երկրի առաջնային խնդիրներից մեկը մնալ եւ ուժգնացող մարտահրավեր, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:

Կրթության ժամանակակից հայեցակարգերի ներդրումը եւ յուրաքանչյուր անհատի մրցունակությունը համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցնելը մեր հաջորդ մեծագույն խնդիրն է, որը, ի վերջո, հանգեցնում է մեր հանրության մրցունակության էական մեծացմանը:

Եւ, ի վերջո, ժողովրդի իշխանությունը, այսինքն՝ ազատ կամարտահայտմամբ իշխանություն ձեւավորելու ժողովրդի լիազորությունը պետք է ամեն օրվա ու ժամվա հետ ավելի ու ավելի ամրանա, ու սա պիտի լինի անառարկելի եւ անսակարկելի իրողություն՝ բոլոր ժամանակների համար:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում.

2021 թվականը մեզ համար պիտի դառնա աշխատանքի տարի, ոչ թե սովորական աշխատանքի, այլ ճգնելու տարի, որտեղ ստեղծելը, ստեղծագործելը, արդյունք արարելը լինի մեզնից յուրաքանչյուրի անհատական, ապա նաեւ ազգային ու պետական խնդիրը: «Աշխատանք-կրթություն-աշխատանք» բանաձեւի վրա է հիմնվելու մեր ազգային վերածնունդը, աշխատանքի, կրթության մեջ է վերստեղծվելու մեր լավատեսությունը, աշխատանքի, կրթության ֆոնին է կառուցվելու մեր ազգային երջանկությունը:

Վշտի, անհանգստության այս դժվարին պահին, այո, մենք չպետք է մոռանանք երջանկության մասին, մեր երեխաների, մեր սերունդների երջանկության մասին, որովհետեւ որեւէ ուրիշ նպատակ մեզ ապրելու այնքան ուժ չի տալիս, որքան մեր երեխաների երջանկության նպատակը: Եւ որպեսզի ավելի ու ավելի ուժեղ լինենք, մենք պիտի ավելի ու ավելի շատ երեխաներ ունենանք, բազմազավակ ընտանիքը, որտեղ 4-5 երեխա կա, մեզանում պիտի դառնա կանոն: Մայրությունը խթանելու նորանոր պետական ծրագրեր պիտի իրագործենք 2021 թվականից, որովհետեւ հենց ծնունդն ու մայրությունն են մեր կենսունակության ու հզորության անհերքելի սիմվոլը:

Եւ 2021 թվականի այս օրը Հայաստանում եւ Արցախում վառ կլինեն բոլոր լույսերը, կփայլեն ու կպսպղան տոնածառները, որը կլինի մեր հարգանքի մեծագույն տուրքը մեր բոլոր ժամանակների բոլոր նահատակներին, որը կլինի մեր մեծագույն ծառայությունը մեր մանուկների պայծառ ապագան կառուցելու մեր հանձնառությանը:
Բարով ես գալիս 2021 թվական, եւ Սուրբ Ծննդյանը ընդառաջ՝ ուզում եմ քեզ դիմավորել Նոր կտակարանի՝ Լեռան քարոզի հետեւյալ խոսքերով.

- Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։
- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
- Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:
- Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:

Բարով եկար 2021 թվական: Մեր նոր դարաշրջանի մեկնարկի տարի: Մեր ազգային, պետական վերածննդի տարի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շենժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման տարածքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՀրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելըՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարանԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի նոր տրանշի հատկացումըԿարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասինՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոնՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն չի գործում ինքնիշխանորենԱշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունըԿրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատորԱմերիկյան կործանիչը աղետի ազդանշան է տվել ԱՄԷ-ի տարածքի վրայովԴեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարովՊատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներԲելառուսի և Լատվիայի սահմանին փախստականի դի է հայտնաբերվել Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերիցՀրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվելԼիտվան առաջարկներ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ ամերիկյան ռազմական բազայի տեղակայման վերաբերյալ 2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա ԶոհրաբյանԹրամփ–Պուտին–Սի հանդիպումից առաջ․ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափմանը Մասիս Մելքոնյանը իշխանության հետույքը շփոթել էր «սուրբ կովի» հետ. Նաիրա ԶոհրաբյանՂրիմի կամրջի երթևեկությունը սահմանափակվել է․ Ակսյոնովը հայտնել է հարվածի մասինԵրեք տերություն՝ ընդհանուր պատասխանատվություն․ Պեկինի ուղերձը խաղաղության մասինAnthropic-ի բաժնետոմսերի պահանջարկը գրեթե 7 անգամ գերազանցել է առաջարկը Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներՄասկ. Ապագայում մարդկությունը գրեթե ամբողջ էներգիան կստանա ԱրեգակիցԲռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ. ՀՌՀԲիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլարՀնդկաստանի ռազմաօդային ուժերը կստանան իրենց կործանիչները՝ MiG-ներին փոխարինելու համար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներՊաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվելՉինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4%Կալասը հույս ունի ազդել Ռուսաստանի հետ բանակցությունների վրա Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. ՉալաբյանԱնակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. ՂազինյանԱրթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումըՀայիթիի նախագահի այրին հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի ԲաբլումյանըՄելանյա Թրամփը Ալեշկիի գործողությունը անվանել է ապագա համագործակցության հիմք42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին»Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». ՍուրենյանցՄարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն էԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցըFT. Մեծ Բրիտանիան կարող է վերացնել Brexit-ի սահմանային անցակետերը՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի շնորհիվՀավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացել
Ամենադիտված