Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը Մինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է Ռուսաստանը վերադառնում է խորհրդային կրթության հիմքերին․ Միշուստին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +37 աստիճանի Կառավարությունը հավելյալ միջոցներ կհատկացնի առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը շարունակելու համար «Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար». Ադրբեջանում չեն հանգստանում 2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին Աղմկահարույց հայտարարություն․ Փաշինյանը նույնիսկ հեղափոխության կոչ է արել Դավիթի հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև. Արթուր Ղազինյան Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս 

Եւ՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը իրենց անվտանգային և քաղաքական առաջնահերթությունները կապելու են Ռուսաստանի հետ

Բլոգոսֆերա

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Հունվարի 20-ից հետո ԱՄՆ նախագահ կդառնա Ջո Բայդենը և նրա թիմում կներառվեն նախկին ԽՍՀՄ երկրների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետներ: Սակայն կկարողանա՞, կամ կցանկանա՞ արդյոք Վաշինգտոնը զգալի ուշադրություն դարձնել Կովկասին և Կենտրոնական Ասիայի երկրներին՝ առայժմ բաց հարց է:
 
Ինքը՝ Բայդենը, դեռևս 1970-ականներից հանդիսանում է ԱՄՆ արտաքին քաղաքական կորիֆեյներից մեկը: Որպես փոխնախագահ, նախկինում նա առաջնային դեր է ունեցել, և անձամբ ծանոթ է արտաքին քաղաքական բոլոր հարցերին: Նրա անձնական ջանքերը հատկապես վրացական հարցերում՝ 2008թ-ից սկսած բավականին ցայտուն են եղել: Սակայն հետագայում, նրա կողմից համակարգվող “վերբեռնման” գործընթացը՝ որի նպատակն էր հարթել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կոշտ և սուր անկյունները, որևէ շոշափելի արդյունքներ չի գրանցել:
 
Ամբողջ աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանը շարունակում է արմատական փոփոխությունների ենթարկվել՝ բերելով ավելի շատ ու ավելի մեծ սպառնալիքներ: Ներկայումս միակ գերտերությունը, որն ամենօրյա ռեժիմով շահագրգռված է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությամբ ու կանխատեսելիությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն է: Այս իրավիճակում, դժվար է ասել, թե հատկապես ինչպիսի՞ դերակատարում կունենա ԱՄՆ-ը, որտեղ Բայդենի վարչակազմի հավանական ներկայացուցիչները հայտնի են ՌԴ նկատմամաբ իրենց՝ մեղմ ասած կոշտ դիրքորոշումներով:
Էնտոնի Բլինկենը, Վենդի Շերմանը, Ուիլյամ Բերնսը, Վիկտորիա Նուլանդը, Անդրեա Սլոատը, Նենսի Մըքէլդաուին անշուշտ մեծ փորձառությամբ գործիչներ են, բայց արագ փոփոխվող աշխարհում ԱՄՆ-ը դերակատարությունը և նրա նկատմամաբ վստահությունը ևս փոխվել է: Այսպես կոչված ժողովրդավարության անվան տակ առաջ մղվող ծրագրերը, տարբեր երկրներում ներքաղաքական վարիացիաները, դրանց արդյունքում ձևավորված քաոսային “կառավարումը”-ը հանգեցրել են տարածաշրջանային բարդ ու պայթյունավտանգ հարաբերությունների:
 
Կարելի է ենթադրել, որ նոր նախագահի պարագայում ԱՄՆ-ը առնվազն կփորձի ակտիվացնել հարաբերություները Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Հատկապես, որ Թրամփի վարչակազմը շեղվել էր այդ ուղղություններից՝ կենտրոնանալով հիմնականում Չինաստանի, Իրանի, Իսրայելի և Հյուսիսային Կորեայի վրա: Դա առավել ցայտուն երևաց հայ-ադրբեջանական վերջին պատերազմում, որտեղ ԱՄՆ-ը արձագանքը զուտ ձևական և սիմվոլիկ բնույթ ուներ:
Վերջին երեք տարիներին, Հարավային Կովկասում ԱՄՆ միակ ներկայությունը եղել է 2018թ. Բոլթոնի այցելության տեսքով, ով Նիկոլի կառավարությանը խորհուրդ տվեց հրաժարվել պատմական կարծրատիպերից և լուծել ղարաբաղյան հակամարտությունը (բնականաբար՝ ստացվեց ի վնաս Հայաստանի):
Արցախյան պատերազմը սկսվեց ԱՄՆ նախագահական ընտրարշավի ամենաթեժ փուլերում, հետևաբար ԱՄՆ դերակատարությունը զրոյական էր, չհաշված նախագահ Թրամփի և պետքարտուղար Պոմպեոյի մի շարք սպոնտան հայտարարությունները: Իսկ պատերազմի ընթացքում Բայդենի արած մի շարք հայտարարությունները Ադրբեջանի և Թուրքիայի վրա գործնական ազդեցություն ունենալ չէր կարող:
 
Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունը միակ գերտերությունն է, ով ապացուցեց իր անվերապահ ազդեցությունը և դոմինանտ դերը Հարավային Կովկասում: Կհաշտվի՞ արդյոք Բայդենի վարչակազմը այս իրողության հետ, առայժմ դժվար է ասել, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ը կրկին վերակենդանացնելու փորձեր ԱՄՆ կողմից կարծում եմ կարվի:
 
Ակնհայտ է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկանալի պատճառներով, իրենց անվտանգային և քաղաքական առաջնահերթություններն այսուհետ կապելու են միայն Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ը Հարավային Կովկաս վերադառնալու համար ունի իհարկե Թուրքիայի խաղաքարտը, որի միջոցով Ադրբեջանի վրա կարող է ավելացնել ադեցությունը: Իսկ, որքանո՞վ Էրդողանի Թուրքիան կցանկանա ուղիղ մասնակցություն ունենալ Ռուս-ամերիկյան հակադրություններին, ևս դժվար է ասել:
Հաջորդ հանգամանքը Իրանի հետ 2015-ից ընդհատված միջուկային հարցի շուրջ ԱՄՆ բանակցությունների վերսկսման քայլերը կարող է լինել, որի հեռանկարները նույնպես անկանխատեսելի զարգացումների կարող են բերել տարածաշրջանի համար: Հետևաբար, գոնե տեսանելի ապագայում ԱՄՆ-ի պասիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում ամենայն հավանականությամբ չի փոխվի, հատկապես, որ Հարավային Կովկասից ԱՄՆ հեռանալը սկսվել էր դեռևս Օբամայի նախագահության տարիներից:
 
Մի բան կարծում եմ հստակ է, որ ապագայում Հարավային Կովկասի և Կենտրանական Ասիայի երկրների համար որոշիչ է լինելու ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների զարգացման դինամիկան: Դատելով հայտարարություներից՝ ԱՄՆ-ը շարունակում է դիտարկել Չինաստանի դերը որպես սպառնալիք իր տարածաշրջանային գերակայություններին, չնայած որ Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում Պեկինի հետ համագործակցությունը գլոբալ հարցերում: Միևնույն ժամանակ, Բայդենի կողմնակիցները Ռուսաստանը դիտարկում են որպես գլոբալ անվտանգության հարցերում հիմնական մրցակից ու հակառակորդ: Հաշվի առնելով այս հանգամանքը, որ Բայդենի նախագահության տարիներին ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները կարող են ավելի սրվել, չի բացառվում, որ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն “խաչաձև կրակի” տակ:
Միակ երկիրը, որտեղ դեռևս պոտենցիալ հնարավորություն կա ԱՄՆ-ՌԴ համագործակցության համար՝ Վրաստանն է: Իսկ արցախյան վերջին պատերազմը և հետևանքներն առայժմ ցույց են տալիս Հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի, և ԵՄ-ի հատաքրքրությունների բացակայությունը»:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՀԴԲ. Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների մուտքը ԵՄԵվրամիությունում քննարկում են ՌԴ քաղաքացիներին արդեն տրված շենգենյան վիզաների վերանայման հնարավորությունըՄինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներինՀայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է Ռուսաստանը վերադառնում է խորհրդային կրթության հիմքերին․ Միշուստին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +37 աստիճանիԹուրքիան հայտարարել է իտալական SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման մասին՝ որպես ՆԱՏՕ-ի ծրագրի մասԿառավարությունը հավելյալ միջոցներ կհատկացնի առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը շարունակելու համար Կադիրովի երեխաները հանդիպել են Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար». Ադրբեջանում չեն հանգստանումՀեգսեթ. ԱՄՆ ռազմական ծախսերը 2027 թվականին կհասնեն 1.5 տրիլիոն դոլարի2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին Աղմկահարույց հայտարարություն․ Փաշինյանը նույնիսկ հեղափոխության կոչ է արելՌուսաստանը պատրաստ է նպաստել Մերձավոր Արևելքում կայունացմանըԴավիթի հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև. Արթուր ՂազինյանՔաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Ինչո՞ւ պիտի բացառեմ. Արման Եղոյանը` 300.000 ստորագրությամբ հանրաքվե անելու մասին (տեսանյութ) ԱՄՆ-ն արդեն մեծ ֆոնդի հատկացում է արել. Փաշինյանը՝ TRIPP նախագծի իրագործման մասինՈւիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն ՌուսաստանՀայաստանի իշխանությունները նոր ընտրություններ չեն նախապատրաստում․ հերքում է վարչապետը «Аэрофлот»-ը չեղարկել է ավելի քան 170 չվերթ դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ Ես կրքոտ հռետոր եմ, կրքոտ և եռանդուն եմ խոսելու, այդպես եմ հաղորդակցվում. Նիկոլ ՓաշինյանԳրոսսին ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի ստորագրումըԱրմավիրի մարզում դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են 150 հնդկահավերն ու 30 բադերըՄոսկվայի ևս երկու օդանավակայան վերադարձել են բնականոն աշխատանքիԱԱԾ-ն է որոշում. Շինթույլտվություն ձրի չեն ստանում, քաղաքապետարանն ահավոր մեծ տուրք է սահմանել (տեսանյութ) Դատարանը որոշում է կայացրել Հիտլերի անունով պիցցա պատվիրած ուսանողի գործովՖինլանդիան ԱՄՆ-ից ռումբեր կգնի F-35 կործանիչների համար Ես եմ հանձնարարել Հաջիևի հետ հանդիպել, միտումներ ենք տեսել. Ունենք դատաիրավական ճգնաժամ. ՓաշինյանՄինչև վերջին բոթասը պետք է վերադարձվի. գնացեք դատախազությանը հարցրեք, ես ի՞նչ կապ ունեմ. ՓաշինյանՀեգսեթ. ՆԱՏՕ-ն չափազանց երկար ժամանակ «թղթե վագր» է եղել Այնպես եմ ջախջախել, որ արդեն մոռացել եմ, ով ա՞ Օսիպյանը, քաղաքական հակառակո՞րդ է. Նիկոլ ՓաշինյանՄենք չենք պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել. Նիկոլ ՓաշինյանDelfi. Լիտվայի կառավարությունը հրաժարական կտա հունիսի 23-ինԾիրանն արդեն սկսել է արտահանվել, երեկ առաջին արտահանումներն ենք ունեցել Ուկրաինա, Վրաստան. ՊապոյանԼույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ (տեսանյութ) Կարևոր օրեր են, որոշվում է՝ ուժերի ինչպիսի բալանս կլինի մեր տարածաշրջանում․հատուկ թողարկում՝ ԻրանիցՖիդան. Իսրայելի ագրեսիան խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համարԵլակն արտահանում են թուրքականի անվան տակ. Ալիեւը օգնության ձեռք կմեկնի ՓաշինյանինՖիդան. Թրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրներըՏատիկ-պապիկները իրենց գույքը կարող են գրավադրել ու ճամփորդել. լավ նախագիծ է. Բաբկեն Թունյան (տեսանյութ) «Եթե պատուհանների արանքից փչում ա, բացառվում է որ տունը կայուն ջերմաստիճան ունենա». ՓաշինյանPolitico. G7-ի երկրները երեք անգամ շնորհավորել են Թրամփին Իրանի վերաբերյալ նրա որոշման կապակցությամբԱյրել են վագոն տնակը, դшնшկահարել օտարերկրացուն. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Դարբնիկում տեղի ունեցած դեպքից ու 3 հաղորդումներից «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավորՑեմենտի ներմուծման նկատմամբ 6 ամիս ժամկետով սահմանափակումներ կգործեն Հայաստանում շուրջ 4500 աշակերտ սովորում է պարսկերեն․ Մոհամմադ Ասադի ՄովահեդՌյուտե. Զելենսկին կմասնակցի ՆԱՏՕ-ի զենքի մատակարարման խմբի նիստին
Ամենադիտված