Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ Աշոտյան Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա Հայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջ Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ Անդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը Իշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. Աբրահամյան Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա 

80000 պատվաստումները ցույց տվեցին ի սկզբանե տարածվող վախի մթնոլորտի սնանկությունը. Նիկոլ Փաշինյան

Հասարակություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը, դրա տարածումը կանխարգելող միջոցառումները և պատվաստումային գործընթացը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ, ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի համավարակն աշխարհում դեռևս հաղթահարված չէ: Ընդհակառակը, մենք տեսնում ենք համավարակի նոր դրսևորումներ, նոր բռնկումներ, ընդհուպ` մահվան դեպքերի աճի շատ մտահոգող ցուցանիշներ տարբեր երկրներում:

Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում վերջին ամիսներին համավարակի հետ կապված իրավիճակը կառավարելի է: Մենք ունենք օրական դեպքերի բավական ցածր ցուցանիշ, բայց ցածր ցուցանիշ՝ մեր ունեցած և ընդհանրապես նախկին բարձր ցուցանիշների ֆոնին, որովհետև,  եթե այլ տրամաբանությամբ նայենք օրական 70, 60, 100, 120 դեպքն արդեն բավական մեծ թվեր են: Եվ, ճիշտ է, նախորդ շրջանում մենք ունեցել ենք օրեր, երբ կորոնավիրուսից մահվան դեպք չենք ունեցել, երկար ժամանակ այդպիսի իրավիճակ չկար, այսինքն՝ դա ինքնին ուրախալի փաստ է:

Բայց ես ուզում եմ ասել, որ մենք հիմա պետք է մեր առաջիկա անելիքների վրա կենտրոնանանք՝ թե ինչ պետք է անենք, որպեսզի չվերադառնանք 2020 թվականի հուլիսի, 2020 թվականի դեկտեմբերի, 2021 թվականի հունվարի ցուցանիշներին և կարողանանք հաղթահարել համավարակը: Իհակե, մենք նախկինում խոսել ենք և որոշակի գործողություններ ենք արել՝ պատվաստման ծավալները մեծացնելու ուղղությամբ: Ի սկզբանե, մեր մտահոգությունը մեզ անհրաժեշտ չափի պատվաստանյութեր ձեռք բերելն էր, բայց հընթացս մեր օրակարգը կարծես փոխվեց, և մենք հիմա խնդիր ունենք, որպեսզի պատվաստումները պատշաճ ծավալներով իրականացվեն: Այսինքն՝ լինի պատվաստվելուն միտված հանրային տրամադրություն, ինչը պետք է խոստովանել, համենայն դեպս, գործնական մակարդակում արտահայտված չէ: Այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես 80000 պատվաստված քաղաքացի, ինչը շատ փոքր ցուցանիշ է, և մենք նաև այս խնդիրը  պիտի կարողանանք լուծել: Այս ցուցանիշները պատշաճ մակարդակի բերելու համար պետք է լայն աշխատանք արվի, առաջին հերթին՝ հանրային հաղորդակցության ոլորտում:

Ես գոհունակությամբ ուզում եմ նշել, որ այս ընթացքը՝ 80000 պատվաստումները, ցույց տվեցին ի սկզբանե տարածվող վախի մթնոլորտի սնանկությունը, որովհետև, փառք Աստծո, մենք պատվաստման որևէ բարդացման դեպք չունեցանք, որը խնդրահարույց լիներ այդ առումով: Չնայած պետք է ասել, որ կարող էր նաև լինել, ինչը որևէ ձևով չէր փոխելու մեր վերաբերմունքն ընդհանուր պրոցեսի նկատմամբ: Որովհետև, ի վերջո, կա վիճակագրություն, կա հավանականություն, ի վերջո, եկեք արձանագրենք, որ նույնիսկ ամենապարզ համարվող բժշկական միջամտութունը որոշակի տոկոսներով կարող է բերել բարդացումների, ընդհուպ՝ մահվան ելքով բարդացումների: Բայց դա չի նշանակում, թե ընդհանրապես բժշկական սպասարկումը մենք պետք է դադարեցնեք կամ բժշկական սպասարկման կամ առողջապահական համակարգերի դեմ քարոզչություն իրականացնենք:

Ես այսօր խնդիր եմ դրել, որպեսզի մենք արձանագրենք մեր այսօրվա վիճակը՝ նաև մեր անցած փորձը հաշվի առնելով, պլանավորենք մեր առաջիկա անելիքները, որպեսզի մաքսիմալ արդյունավետ կառավարենք համավարակի հետ կապված իրավիճակը: Բայց ուզում եմ ընդգծել, որ հայեցակարգային առումով, ըստ էության, բարձր շեմ չէ, բայց ամբողջ աշխարհը եկավ այն եզրակացության, ինչ եզրակացության մենք եկանք 2020 թվականի մայիսին՝ մենք պետք է սովորենք ապրել համավարակին զուգահեռ: Այսօր զարգացած երկրներ կան, որտեղ բռնկումների նոր դրսևորումներ են լինում, բայց նրանք հայտարարում են, որ իրենք, ինչպես պլանավորել են, պատրաստվում են բոլոր սահմանափակումները հանել, որովհետև հասկացել են, որ չի լինի, հնարավոր չէ: Ենթադրենք, տեսականորեն կարող է ևս 3 տարի շարունակվել: Երկրները, նույնիսկ՝ զարգացած երկրները  չեն կարող 3 տարի լոքդաուն վիճակում ապրել, որովհետև իրենց ռեսուրսներն էլ են սպառվում, ի վերջո:

Այս առումով, հետահայաց նայելով՝ կարող ենք ասել, որ հայեցակարգային առումով մենք ճիշտ ենք ընկալել իրավիճակը, և ճիշտ որոշումներ են կայացվել: Իհարկե, պրակտիկայում ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ՝ սկսած բոլորիս կարգապահությունից և հանրային կարգապահության առումով: Հիմա ես էլ եմ արձանագրում, որ մենք խորհրդակցություններ անելիս երբեմն դիմակով ենք, երբեմն առանց դիմակի, և երևի պետք է այս խորհրդակցության գործնական արդյունքը լինի այն, որ մենք բոլորս առաջին հերթին մեր օրինակով կանոնները պահպանենք, որպեսզի հանրության համար էլ այդ ուղերձները տեսանելի լինեն, որ խնդիրը լուծված չէ, և մենք պետք է որևէ կերպ մեր զգոնությունը չթուլացնենք»:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը 2021թ. հունիսի 30-ի դրությամբ. արձանագրվել է 225095 դեպք, բուժում է ստանում 2704 անձ (1.2 տոկոս),  առողջացել է 216718 անձ (96.3 տոկոս), մահացել է 4514 անձ (2 տոկոս), մահվան ելքեր այլ պատճառով՝ 1099 անձ: Ա. Ավանեսյանի խոսքով՝ ընթացիկ վիճակը կառավարելի է, ըստ ԵՄ չափանիշների՝ Հայաստանը գտնվում է «կանաչ» գոտում, բայց վերջին 14 օրվա համեմատականը ցույց է տալիս, որ Covid-19 դեպքերի աճ կա, և կանխարգելիչ միջոցառումները միտված են իրավիճակի կառավարելիությունը պահպանելուն:

Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ ԱՆ պաշտոնակատարը զեկուցել է, որ այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թվաքանակը կազմել է 80000, մահվան ելքով որևէ դեպք չի գրանցվել: Հայաստանում պատվաստանյութերով հագեցվածությունը բավարար մակարդակի վրա է, առաջիկայում նախատեսվում են նոր խմբաքանակով պատվաստանյութերի ներկրում: Ընդ որում, խոսքը ոչ միայն  մեր երկրում արդեն իսկ առկա պատվաստանյութերի, այլև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից  հաստատված մյուս տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման մասին է: Ա. Ավանեսյանն ընդգծել է, որ մեկ անգամ կորոնավիրուսով վարակվելը չի պաշտպանում կրկնավարակից, և Covid-19-ից պաշտպանվելու համար պարտադիր պետք է պատվաստվել:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, համեմատական անցկացնելով կորոնավիրուսով վարակվածության և պատվաստման ելքերի վիճակագրության միջև, նկատել է, որ առ այսօր կատարված 80000 պատվաստումից մենք չունենք վատ դեպքեր, բայց 80000 կորոնավիրուսով վարակված անձանցից 1600 հոգի մահացել է: Սա վկայում է պատվաստման՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց լինելու մասին, և պետական քաղաքականությունը պետք է միտված լինի պատվաստումների ծավալի ավելացմանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է այս դիտարկման իրավացիությունը՝ ընդգծելով, որ պետք է հանրային լայն իրազեկում իրականացնել, խթանել պատվաստումային գործընթացը, որի առաջամարտիկը պետք է լինեն պետական կառավարման համակարգը և բժշկական հաստատությունները:

Քննարկման առարկա են դարձել պատվաստումային գործընթացի խթանմանը, հակահամաճարակային կանոնների պահպանմանը, տնտեսական գործունեության և զբոսաշրջային ակտիվության համար անհրաժեշտ վերահսկողական միջոցառումների ապահովմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Առողջապահության նախարարությանը, միջգերատեսչական ակտիվ համագործակցությամբ, քննարկել հնչած գաղափարները, առաջարկները և մոդելավորված լուծումներ մշակել: Վարչապետի պաշտոնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ձեռնարկվելիք միջոցառումները պետք է միտված լինեն Covid-19-ի դեմ պատվաստումը խրախուսելուն: Այս համատեքստում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տրվել են մի շարք հանձնարարականներ՝ հստակ ժամանակացույցի և ցուցանիշների սահմանմամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան
Ամենադիտված