Մահացել է հունիսի 17-ին էլեկտրահարված 11-ամյա տղան
Հասարակություն
Հունիսի 25-ին Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոնում» մահացել է Երևանի բնակիչ, 11-ամյա Նարեկ Քեշիշյանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին՝ «համակցված տրավմա, էլեկտրահարված 1.2.3.4 աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 22-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել էր Երևանի բնակիչ՝ 11-ամյա Հրանտ Խաչատրյանը։ Վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին «Էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճաններ» ախտորոշմամբ։ Նրա հետ նշված կենտրոն էր տեղափոխվել նույն ախտորոշմամբ նաև Երևանի բնակիչ՝ 11-ամյա Նարեկ Քեշիշյանը։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու հետևանքով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից